Ով է տվել առանցքային ցուցմունքը. այսօր ՀՔԾ-ն կքննի Գագիկ Հարությունյանին. բացառիկ մանրամասներ․ «Ժողովուրդ»

«Մի քանի օր է` բուռն քննարկումներ են, թե ինչպես են ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն ու ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը հայտնվել իրավապահների ուշադրության կենտորոնում: «Ժողովուրդ» թերթը բացառիկ տեղեկություններ ունի այս գործից:

Ամսաթվերի տարբերությունների մասով, ըստ մեր աղբյուրների, ՀՔԾ քննիչներին ցուցմունք է տվել ԱԺ ընդհանուր բաժնի նախկին պետ Ռուզաննա Արզումանյանը, ինչից հետո իրավապահները ԱԺ ընդհանուր բաժնի համակարգիչների, մասնավորապես «Մալբերի» էլեկտրոնային պաշտոնական համակարգ մուտքագրված դիմումների զննություն են կատարել, ստուգել մուտքերն ու ելքերը, այսինքն` փորձել են ստուգել Արզումանյանի ցուցմունքների արժանահավատությունը:

Ըստ մեր լուրերի` ՀՔԾ-ն այս քրգործով հարցաքննել է նաեւ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարին, ԱԺ ներկայիս աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնատարներից մեկին:

Իսկ այսօր, «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով, ՀՔԾ-ն կքննի ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս