«Հակառուսական հաշվետվություն ԱՄՆ կոնգրեսում». Վահան Իշխանյան
Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հակառուսական հաշվետվություն ԱՄՆ կոնգրեսում.
Այն, որ Հայաստանի հեղափոխությունը ԱՄՆ-ի շահերին է ծառայում, բաց տեքստով խոսվում է ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի լսումների վերաբերյալ Ամերիկայի ձայնի ռեպորտաժում: Այսպես.
ԱՄՆ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի տնօրեն Միրիամ Լանդսկոյը Հայաստանի ձեռքբերումների մեջ նշում է այն, որ կալանավորվել և դատվում է Պուտինի ընկերը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Իսկ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ասում է, որ այս հեղափոխությունը չէր կարող լինել առանց ամերիկյան հսկակյական աջակցության։
Ապա Դանիել Իոաննիսյանն էլ ասում է, որ հեղափոխական իշխանության դեմ պայքարում են Ռուսաստանի աջակցությունը վայելող ուժերը ու կոչ է անում «սառեցնել ԱՄՆ-ում և ամենուրեք այն անձանց սեփականությունը, որոնք դատապարտվել են Հայաստանում իրավախախտումների համար»։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն ԱՄՆ կոնգրեսականներին ասում է՝ «մեր սերդնի համար սա վերջին հնարավորությունն է ամուր ժողովրդավարություն կառուցելու կարևորագույն առաջադրանքը»։
Քանի որ այս խոսքերը հնչում են այն նույն ժամանակ, երբ բժշկին վիրահատական սեղանից կտրում, տանում են ԱԱԾ հարցաքննության, երբ զնդան են նետում անմեղ մարդուն միայն այն բանի համար, որ առնչություն ունի վարչապետի ցանկությունները մերժող դատավորի հետ, և երբ ընդհանրապես վերացնում են ժողովրդավարության խորհրդանիշը դատարանի երերուն անկախությունը, ուրեմն՝ խոսքը այլ «վերջին հնարավորության» մասին է։
Ինչպես Սաակաշվիլիի բռնապետությունն ու ուկրաինական Մայդանն էր, Հայաստանում էլ «ամուր ժողովրդավարություն կառուցելու» կոնսպիրացիայի տակ թաքնված է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ավերելու ամերիկյան «առաջադրանքը» և «վերջին հնարավորությունը»։
Իշխանափոխության դեպքում այս «վերջին հնարավորությունը» բաց կթողնվի։ Իսկ թե ի՞նչ կլինի Հայաստանի հետ, եթե այս «առաջադրանքն» իրականանա, նայեք Վրաստանին, ապա Ուկրաինային և աղետի չափերը մի քանի անգամ բազմապատկեք։
(հղումը՝ այստեղ.):
Հայաստանի հաջողությունը Միացյալ Նահանգների շահերից է բխում` լսումներ ԱՄՆ-ի Կոնգրեսում
Հայաստանի հաջողությունը Միացյալ Նահանգների շահերից է բխում` լսումներ ԱՄՆ-ի ԿոնգրեսումՀայաստանի հաջողությունն ուղղակիորեն բխում է Միացյալ Նահանգների շահերից, հայտարարվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի լսումների ընթացքում, որոնք նվիրված էին Հայաստանում ընթացող բարեփոխումներին:Originally published at – https://www.amerikayidzayn.com/a/5135614.html
Gepostet von Ամերիկայի Ձայն am Dienstag, 22. Oktober 2019
Հակառուսական հաշվետվություն ԱՄՆ կոնգրեսում Այն որ Հայաստանի հեղափոխությունը ԱՄՆ֊ի շահերին է ծառայում, բաց տեքստով…
Gepostet von Vahan Ishkhanyan am Mittwoch, 23. Oktober 2019