Իշխանությունների «պադավատապետությունը». Փաշինյանը հետ չի մնում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Չնայած նախկինում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հնչեցրած կոշտ քննադատություններին՝ ծառայողական ավտոմեքենաների՝ «պադավատների» թեմայով, «նոր Հայաստանում» այդ հարցը, կարծես թե, այլեւս ակտուալ չէ, որովհետեւ, հավանաբար, այդ «պադավատները» շեֆերի փոխարեն ծառայում են ժողովրդին:

Ծառայողական ավտոմեքենաների թիվը ոչ միայն չի կրճատվում, այլ պարբերաբար ավելանում է: «Փաստ» թերթի տեղեկություններով, ավտոպարկի թարմացման, նոր ավտոմեքենաների ձեռքբերման եւ քանակի ավելացման խնդրանքով դիմումները կառավարությունում ավելացել են:

Գերատեսչությունների ղեկավարները հույս ունեն հաջորդ տարվա բյուջեով նոր, առավել շքեղ մեքենաներ ստանալ:

Դե, շքեղության առումով հետ չի մնում նաեւ վարչապետ Փաշինյանը… Մամուլն արդեն գրել է, որ նա եւս ձեռք է բերել նոր, գերժամանակակից, չափազանց թանկարժեք «պադավատ»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031