Հաց բերո՞ղն էր Կոստանյանի հրաժարականի պատճառը․ ովքե՞ր են պատասխանատուները. «Ժողովուրդ»

«Հաց բերող անունով հայտնի Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքների հարցը դարձյալ լայն քննարկման թեմա է դարձել: «Ժողովուրդ» օրաթերթը, հիշեցնենք, դեռեւս հոկտեմբերի 20-ին բացառիկ տեղեկություններ էր հրապարակել, որ փորձագետներից մեկը իրավապահների մոտ ընդունել է մեղքը, որ սխալ եզրակացությամբ են պնդել, թե Ա. Սարգսյանն իր հիվանդություններով կարող է մնալ կալանքի տակ:

Մինչ Քննչական կոմիտեն շարունակում է քննել Հաց բերողի մահվան գործը, խնդրին այս օրերին անդրադարձավ նաեւ ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը` նշելով, որ ՄԻԵԴ-ից Արթուր Սարգսյանի հիվանդության փաստաթղթերը ստանալուն պես փաթեթն ուղարկել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին, եւ ուսումնասիրություններից հետո, եկել են եզրահանգման, որ Հաց բերողի հիվանդությունն անհամատեղելի է ազատությունից զրկելու հետ:

«Հաջորդ օրը, վստահաբար հիշում եմ, դեկտեմբերի 30-ին Արթուր Սարգսյանն ազատ արձակվեց: Սակայն անսպասելիորեն, եթե չեմ սխալվում, նույն կամ հաջորդ օրը որոշում կայացվեց կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին: Անկեղծ ասած, ինձ համար անսպասելի էր…»,- հայտարարեց Գեւորգ Կոստանյանը:

Այստեղ, ի դեպ, շատ ուշագրավ մի փաստ էլ կա. Արթուր Սարգսյանի կալանավորման (օգոստոսի 3-ին) հաջորդ օրը՝ օգոստոսի 4-ին, Գեւորգ Կոստանյանը հրաժարական տվեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից: Արդյոք այս կալանավորո՞ւմն էր նրա հրաժարականի պատճառը: Փաստ է, որ հենց ՄԻԵԴ ներկայացուցիչ Կոստանյանի բարձրացրած աղմուկից հետո միայն Հաց բերողին ազատեցին կալանքից»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս