Մեկնարկեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր համագործակցությունը: Հիմնադրամը գործարկել է նոր տեխնոլոգիաներով զինված և նորամուծություններով լի նոր կայք, որի միջոցով կատարվելիք առցանց նվիրատվությունները հիմնականում կկատարվեն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի էլեկտրոնային POS-երի միջոցով:
Ինչպես հայտնի է՝ Վիտալի Բալասանյանի աղմկահարույց հայտարարությունից հետո նրա հնչեցրած կարծիքների մասով կազմվել էր գործ, որով զբաղվում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը:
«Ես իմ անձնական դիմումի հիման վրա չեմ հեռացել պաշտոնից, ինձ հեռացրել է պաշտոնից Արցախի Հանրապետության նախագահը, դա իր իրավունքն է»,- ասում է Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ խոսելով իր պաշտոնանկության մասին:
Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալուց հետո կվերածվի Եվրոպայի նոր մրցակցի, ինչի կապակցությամբ Եվրամիությանը հարկավոր կլինի էլ ավելի մրցունակ դառնալ:
Երեւանում հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
Ինչպես հայտնի է՝ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով է ստեղծվել, որն ուսումնասիրելու է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում առկա խնդիրները:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը, անդրադառնալով Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող, «խաղաղության ակունք» ռազմական գործողությանը, հիշեցրել է Թուրքիային, որ պետք է պահպանել միջազգային իրավունքի նորմերը:
Մեծ ուրախությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ սույն թվականի նոյեմբերի 1-3-ը «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը նախատեսում է կազմակերպել անվճար դասախոսություններ Արցախի Հանրապետությունում։
Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը շարունակում է պնդել, որ Նիկոլ Փաշինյանը «դավաճան է»: Նա վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը գաղտնի պայմանավորվածություններ ունի Ադրբեջանի հետ, և հենց դրանով է պայմանավորված, որ վերջին շրջանում սահմանին լարվածությունը թուլացել է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:
Ըստ ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանի՝ Արցախի հարցի լուծման համար չկա այնպիսի տարբերակ, որն ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, որի մասին մի քանի անգամ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բոլորի մոտ այն տպավորությունն է, որ Վիտալի Բալասանյանի և Սերժ Սարգսյանի հանդիպումը հանցավոր հանդիպում է: Դա այդպես չէ: Ես կողս պինդ մարդ եմ, բոլորին լսում եմ, բայց որոշում կայացնում է միայն Վիտալի Բալասանյանը»:
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եվ կանխարգելման ազգային կենտրոնից ստացված ահազանգի հիման վրա ժամը 11:39-ին Արտաշատի բժշկական կենտրոն են գնացել ՀՀ ԿԵ սնդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի մասնագետները:
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան Հայաստանի հետ հարաբերություններում ամենանշանակալին համարում է տնտեսության ոլորտը, որում զգալի առաջընթաց է նկատում:
Արտաշատի թիվ 5 դպրոցում սննդային թունավորման դեպք է գրանցվել: Արարատի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի կապերի բաժնից 168.am-ին հայտնեցին, որ Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը տեղեկացրել է, որ վերջին տվյալներով՝ 23 երեխա է տեղափոխվել հիվանդանոց, նրանց այս պահին համապատասխան բժշկական օգնություն է ցուցաբերվում:
«Աղդամում կենտրոնացված էր այն ռազմաբազան, որտեղից ամեն 5 րոպեն մեկ Ստեփանակերտի վրա պայթյուն էր որոտում: Կրակում էին թնդանոթներով և «Գրադ» կայանքներով: Աղդամի շրջանը ԼՂԻՄ վարչական սահմանագծի հեռավորությունը Ստեփանակերտի ամենահեռու կետից մոտ 21 կմ էր, և մենք խնդիր էինք դրել ազատագրել այդ կրակակետերը: Լևոն Տեր-Պետրոսյանն ու Հայաստանի քաղաքական իշխանությունը դեմ գնացին մեր այդ որոշմանը:
Արցախի հերոս, «Հանուն Արցախ» համազգային շարժման նախաձեռնող Վիտալի Բալասանյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում կրկին վերահաստատեց իր հնչեցրած թեզը, որ այսօր Հայաստանի քաղաքական վերնախավն է սահմանադրական կարգի տապալման հեղինակը, և, որ Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է ղարաբաղյան հարցով Լևոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած՝ «Սերգո ջան, լավ չենք ապրելու, մինչև Ղարաբաղը չհանձնենք» թեզի շարունակողը:
Այս տարվա օգոստոսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, ուզում էր ցույց տալ՝ ես եմ ձեր ընդհանուր ղեկավարը կամ տերը, բայց, պետք է ասեմ, որ Փաշինյանը չարաչար սխալվել է։ Այս մասին այսօր Արցախում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։
Սիրիայի համատեքստում առկա տարաձայնությունները հարկավոր է կարգավորել բանակցությունների ճանապարհով:
Թուրքիան ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով ոչ մի դեպքում չի հրաժարվի Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունից:
Սննդային թունավորման դեպք է գրանցվել Արտաշատի թիվ 5 դպրոցում:
Միջոցառումների ժամանակ մասնակիցները դասախոսություն կլսեն վիրտուալ և լրացված իրականության տեխնոլոգիաների զարգացման հեռանկարների մասին, կկարողանան մասնակցել վարպետության դասընթացների։
ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանի խոսքով՝ հոկտեմբերի 11-ին Արցախում կայացած «Համագործակցություն՝ հանուն արդարության և խաղաղության» Արցախի բարեկամների համաժողովից հետո Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ Վիտալի Բալասանյանի և ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունների մասին չի խոսել։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է իտալական Confindustria Russia կազմակերպության պատվիրակությանը՝ կազմակերպության նախագահ Էռնեստո Ֆերլենգիի գլխավորությամբ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում հերթական անգամ խոսել է արցախյան հակամարտությունից:
168.am-ի հարցին, թե ի՞նչ ընթացք կարող է ունենալ վերջերս անկախ պատգամավոր դարձած Արման Բաբաջանյանի հաղորդումը հանցագործության մասին, որը նա կրկին ներկայացրել էր Հրայր Թովմասյանի վերաբերյալ, Արամ Վարդևանյանն ասաց, որ հատուկ ուզում է ընդգծել, որ դա ուղղակի մասնագիտական տիրույթը լավ չպատկերացնելու հետևանք է:
Առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է ստացել, որ Արտաշատի թիվ 5 դպրոցից նախնական տվյալներով 14 երեխա սրտխառնոցով և թուլությամբ հոսպիտալացվել է Արտաշատի բժշկական կենտրոն։
Հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-18-ը, 19-ի և 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի և 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Լիբանանի եւ Սիրիայի իշխանությունները երկրորդ օրն է՝ պայքարում են անտառային սաստիկ հրդեհների դեմ, իրադրությունը սրվել է եղանակային պայմանների՝ տապի եւ քամու ուժեղանալու պատճառով:
Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Հանուն Արցախի» համազգային շարժման նախաձեռնող Վիտալի Բալասանյանը ասուլիս է հրավիրել, որի ընթացքում անդրադառնալու է Արցախում և մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին: