«Չկա նման բանաձև». Կիրո Մանոյանը հակադարձում է վարչապետին

Ըստ ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանի՝  Արցախի հարցի լուծման համար չկա այնպիսի տարբերակ, որն ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, որի մասին մի քանի անգամ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կարող եմ ասել, որ մեր անկախության 30 տարիների ընթացքում խնդիրներից մեկը, որն ունեցել են մեր երկրի ղեկավարները, այն է, որ մարտավարական նպատակներով արված հայտարարությունները սկսում են անընդհատ կրկնել, իսկ եթե անընդհատ կրկնում են, ապա այն դառնում է ռազմավարություն և արդյունավետ չի լինի»,- նշեց Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե Արցախի հարցի լուծման համար կա՞ այնպիսի տարբերակ, որն ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։

Նրա դիտարկմամբ՝ վարչապետի նշած բանաձևը որպես մարտավարություն՝ լավ է, բայց դրան զուգահեռ՝ պետք է ասի նաև, թե որն է այդ բանաձը.

«Չկա նման բանաձև։ Մենք չենք ասում, որ ադրբեջանցին պետք է կոտորվի, բայց փաստ է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում հայկական կողմն է հաղթել, որի համար ադրբեջանցիներն ուրախ կամ գոհ չեն կարող լինել»,- հավելեց նա։

Ըստ նրա՝ ադրբեջանցիներին պետք է ասել, որ Արցախը երբեք նրանցը չի եղել։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս