Բաժիններ՝

Սննդային թունավորման դեպք է գրանցվել Արտաշատի թիվ 5 դպրոցում. ՔԿ

Սննդային թունավորման դեպք է գրանցվել Արտաշատի թիվ 5 դպրոցում:

Նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից:

Այս պահին 19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց:

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Դեպքի վայրում և հիվանդանոցում աշխատում են Արարատի մարզային քննչական վարչության քննիչները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս