«Ողջ եղելությունը «դեպքի» վայրից». Դավիթ Սանասարյանն ուղիղ եթերում է
Իշխանության ներկայացուցիչները հերթով բավական հետաքրքիր հայտարարություններ են անում Ամուլսարի մասին: Օրերս վարչապետի կնոջ եղբայրը՝ «Իմքայլական» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ասել էր, որ, եթե բախումների գնալու ճանապարհն ընտրեին, Ամուլսարում փորձաքննություններ չէին անի, հարցը այսքան չէին ձգձգի:
Չինաստանի եւ ԱՄՆ-ի իշխանությունները հաղթահարել են տարաձայնությունները եւ փոխհամաձայնության հասել առեւտրատնտեսական համաձայնագրի կնքման հարցում:
Հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել «Համագործակցություն՝ հանուն արդարության և խաղաղության» Արցախի բարեկամների համաժողովը։ Ի սկզբանե նախատեսված է եղել համաժողովն անցկացնել անցյալ տարի Բրյուսելում, սակայն տարբեր պատճառներով այն չի կայացել։
Երևանում 2019թ․ հոկտեմբերի 15-ին և 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա «Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների անդրանիկ փառատոնը: Այն կանդրադառնա մարդու իրավունքների թեմային նվիրված հեռուստատեսային և կինոնախագծերին, որոնք ուղղված են մարդասիրական սկզբունքների պահպանմանը և զարգացմանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 15-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հովհաննես Հարությունյանին ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»:
ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հոկտեմբերի 15-ին հայտարարել Է, որ ճիշտ չԷր լինի Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ավիահաղորդակցությունը վերականգնել առանց Թբիլիսիի ընդառաջող քայլերի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք գտնում ենք, որ այս իրավիճակում, քանի դեռ ընդառաջող քայլեր չեն արվել մեր կողմին, ճիշտ չԷր լինի խոսել ավիահաղորդակցության վերականգման մասին»,-ասել Է նա Շվեյցարիայի Կանտոնների խորհրդի (խորհրդարանի վերին պալատ) նախագահ Ժան-Ռենե Ֆուռնիեի հետ կայացած հանդիպմանը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հունիսի 21-ի հրամանագրով ռուսական ավիաընկերություններին հուլիսի 8-ից ժամանակավորապես արգելված Է օդային փոխադրումներ իրականացնել Վրաստան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Երևանում ԱՄՆ դեսպանատան մոտ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներն ակցիա իրականացրեցին՝ ևս մեկ անգամ բարձրաձայնելով Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական բնակավայրերի վրա թուրքական հարձակումների մասին:
«Այս որոշումից կարելի է եզրակացնել, որ պետությունը հայրենի օջախ և ընտանիք հռչակած ուժերը չեն ըմբռնում փոքր պետություններում, ազգային պետություններում ազգային լեզվի և ազգային պատմության ուսուցման կարևորությունը»:
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վենետիկի հանձնաժողովի 120-րդ լիագումար նիստի ընթացքում հաստատվել էր ՀՀ կառավարության կողմից ներկայացված Դատական օրենսգրքի և կից փաթեթի վերաբերյալ կարծիքը:
Ստեղծված իրավիճակում Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուները, այդ թվում՝ Ազգային Ժողովը, պետք է պատրաստ լինեն լիարժեք հակազդելու ադրբեջանական հակաքարոզչությանը, զինված լինեն գիտելիքներով եւ փաստերով, հետայսու էքսպրոմտներից խուսափելիւ համար։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկեց և հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:
Ամուսինս և ես պատրաստակամ ենք ամբողջությամբ հոգալ երեխայի բուժման ծախսերը: Եթե ընկերներիս մեջ կան մարդիկ, ովքեր կարող են կապ հաստատել այդ ընտանիքի հետ, խնդրում եմ գրել ինձ, քանի որ ինքս կոնտակտներ գտնել չկարողացա»:
Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի մասին ԶԼՄ-ներում և համացանցում տարածված տեղեկությունների վերաբերյալ հայտնում ենք, որ ներկայացվածի մասին ոստիկանությունում սեպտեմբերի 12-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից կամ որևէ քաղաքացուց հաղորդում կամ ահանզանգ չի ստացվել։
Պարզվում է՝ Վահե Գրիգորյանի բացակայությունները սևերես են դարձրել ԱԺ-ին և «Լուսավոր Հայաստանին», որոնց երկակի ստանդարտները և պրոցեսին քաղաքական բնույթ հաղորդելն ակնհայտ է դարձել՝ նաև Վահե Գրիգորյանի բացակայություններով նախագիծ չներկայացնելու փաստով պայմանավորված։
Թուրքիան պետք է դադարեցնի մարտական գործողությունները Սիրիայում եւ համաշխարհային հանրակցության հետ միավորի ջանքերը մերձավորարեւելյան տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարելու համար:
Սահմանվեց եռամսյակային հաշվետվությունների նոր կարգ. ասել է` տնօրենի հաշվետվությունն այլևս կհրապարակվի www.1000plus.am կայքում, ինչը կարևոր քայլ է` հիմնադրամի նկատմամբ վստահության տեսանկյունից։
Volkswagen AG գերմանական ավտոարտադրողը հետաձգել է Թուրքիայում գործարան կառուցելու վերաբերյալ վերջնական որոշման ընդունումը:
Հոկտեմբերի 15-ին, ժամը 08:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցից Վերին Անտառային փողոց տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, առկա է նաև վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հանրահայտ ճշմարտություն է, որ բարձրագույն կրթության ծրագրերում ցանկացած առարկայի ներառումը պայմանավորված է կրթական ծրագրի նպատակով և վերջնարդյունքերով։ Այդ իմաստով, բարձրագույն կրթության ցանկացած կրթական ծրագրի մշակման ընթացքում կարող են ներառվել համապատասխան առարկաներ, որը, ևս մեկ անգամ շեշտեմ, ակադեմիական հաստատությունների իրավասությունների շրջանակում է։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատվիրակություն կուղարկի Անկարա Սիրիայի հյուսիս-արեւելքում ստեղծված իրադրության կապակցությամբ:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են կաշառք ստանալու և տալու հերթական դեպքեր:
Չնայած Սիրիայի հյուսիս-արեւելքից ամերիկյան զորքերի դուրսբերմանը, Վաշինգտոնը ոչ մեծ կայազոր կթողնի երկրի հարավի Էթ-Թանֆայի շրջանում՝ պայքարելու ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ:
Չեխիան և Իտալիան դադարեցնում են զենքի մատակարարումը Թուրքիային։ Պատճառը Թուրքիայի ներխուժումն է Սիրիա, որն իրականացվում է քուրդ զինյալների դեմ սկսված «խաղաղության ակունք» ռազմագործողության շրջանակներում:
Կիրո Մանոյանն ամփոփում է Արցախում կայացած «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովի արդյունքները:
ՀՀ առողջապահության նախարարությա մամուլի խոսնակը պարզաբանում է տարածել Երևանի քաղաքային հակատուբերկուլոզային դիսպանսերի վերաբերյալ՝ նշելով, որ 2019 թվականի ֆինանսական ծավալում փոփոխություն չի եղել: Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից դիսպանսերի աշխատակիցները գործադուլ են հայտարարել:
Առնվազն 78 մարդ է տուժել հոկտեմբերի 14-ին Կատալոնիայի անկախության կողմնակիցների բողոքի ակցիաների հետեւանքով:
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում էր Թուրքիայի «Ինջիռլիկ» ռազմակայանից միջուկային զենքը դուրս բերելու հնարավորությունը՝ կապված Անկարայի կողմից Սիրիայում ռազմական գործողության անցկացման հետ:
Հակատուբերկուլյոզային դիսպանսերի ստացիոնար բաժնի վարիչ Կատարինա Գյուլնազյանը պնդում է՝ ներսում հիվանդներ կան, բայց իրենք գործադուլը չեն դադարեցնելու, մինչև հարցը դրական լուծում չստանա:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 15-ից 18-ը Հայաստան են այցելելու աշխարհահռչակ «Airbus» ընկերության պաշտպանական և տիեզերական հարցերով փոխնախագահ Լիոնել Շամփոան և տարածաշրջանային պատասխանատու Վսեվոլոդ Կազակովը: