«Ես իմ անձնական դիմումի հիման վրա չեմ հեռացել պաշտոնից». Վիտալի Բալասանյան

«Ես իմ անձնական դիմումի հիման վրա չեմ հեռացել պաշտոնից, ինձ հեռացրել է պաշտոնից Արցախի Հանրապետության նախագահը, դա իր իրավունքն է»,- ասում է Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ խոսելով իր պաշտոնանկության մասին:

Այդուհանդերձ Բալասանյանը վստահեցնում է, որ այսօր չկա լարվածություն իր և Արցախի ներկա իշխանությունների միջև: Բայց նրանց գործելաոճը Բալասանյանին չի գոհացնում:

«Ղարաբաղի իշխանությունների բաղթողումն է, որ Ղարաբաղն այսօր բանակցային սեղանի շուրջ նստած չէ»,- ասում է Բալասանյանը:

Ըստ նրա՝ Արցախում պետք է լինի ռազմավարական ծրագիր, որ ժողովուրդը կկարողանա դառնալ ինքնաբավ:

Նա վստահեցնում է, որ հենց դրա համար է առաջադրելու իր թեկնածությունը Արցախի նախագահական ընտրություններում:

Նրա խոսքով՝ իր աղմկահարույց հարցազրույցից հետո էլ շարունակում է սուր արտահայտվել և զարմանում է, երբ լսում է, թե Արցախի այսօրվա իշխանություններից իրեն երբեմն հորդորում են սուր չխոսել:

«Ես զանգեր չեմ ստացել, ինձ հետ մեր իշխանությունից ոչ ոք չի խոսել»,- լրագրողներին վստահեցրեց Բալասանյանը և ավելացրեց՝ իրեն ոչ ոք չի կարող ասել, թե ինչպես խոսի:

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս