Այս պահի դրությամբ 23 երեխա է տեղափոխվել հիվանդանոց
Արտաշատի թիվ 5 դպրոցում սննդային թունավորման դեպք է գրանցվել: Արարատի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի կապերի բաժնից 168.am-ին հայտնեցին, որ Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը տեղեկացրել է, որ վերջին տվյալներով՝ 23 երեխա է տեղափոխվել հիվանդանոց, նրանց այս պահին համապատասխան բժշկական օգնություն է ցուցաբերվում:
Նրանց փոխանցմամբ՝ երեխաների վիճակը գնահատվում է թեթև ծանրության, մի քանի ժամից բոլորը հիվանդանոցից դուրս կգրվեն: Նախնական տվյլաներով՝ երեխաները դպրոցի բուֆետում վաճառվող սննդից են թունավորվել: Լաբորատոր հետազոտությունների համար նմուշառումներ են վերցվել: Երեխաների ասելով՝ պիցցա են կերել:
Հավելենք, որ ՀՀ քննչական կոմիտեից էլ հայտնում են, որ փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Դեպքի վայրում և հիվանդանոցում աշխատում են Արարատի մարզային քննչական վարչության քննիչները:
Անի Կարապետյան