Ծխախոտի մշակությունից ստացված բերքի իրացման դիմաց լրավճարի տրամադրումը նպատակ ունի խթանել ծխախոտագործության ճյուղի զարգացումը

Ծխախոտի մշակությունից ստացված բերքի իրացման (մթերման) դիմաց լրավճարի տրամադրումը նպատակ ունի առաջին հերթին խթանել ծխախոտագործության ճյուղի զարգացումը, որն էլ իր հերթին կնպաստի ծխախոտի տարածքների ավելցմանը, ինչպես նաև բնակչության զբաղվածության բարձրացմանը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը՝ նշելով, որ ծրագրով նախատեսված է ծխախոտի մշակությունից ստացված բերքի մթերման դիմաց հողօգտագործողներին տրամադրել մեկ կգ-ի դիմաց 10 ՀՀ դրամ լրավճար:

Ըստ Վ. Ավետիսյանի՝ 2018 թվականին հանրապետությունում մշակվել է 140 հա ծխախոտի ցանքատարածություն, որից հավաքվել է 1386 տ ծխախոտի տերև, որի դիմաց տրամադրվել է 13 հազար 860 ՀՀ դրամ պետական աջակցություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031