Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ՀՀ ճանապարհային ոստիկանությունում խորհրդակցություն է սկսվել, որտեղ ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը ՃՈ ղեկավար կազմին, ինչպես նաեւ ՃՈ 1-ին սպայական գումարտակի եւ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի բոլոր վաշտերի հրամանատարներին է ներկայացրել ՃՈ 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակների հրամանատարներ Աշոտ Սայադյանին եւ Արման Հակոբյանին:
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական հսկողությունը ԵԱՏՄ անդամ պետություններից կեղծ հաշվարկային փաստաթղթերով ապրանքների ներկրման նկատմամբ:
Եվրամիությունը (ԵՄ) Մեծ Բրիտանիայի իշխանություններից ստացել է փաստաթղթեր, որոնք, ենթադրաբար, բովանդակում են Լոնդոնի առաջարկությունները Միությունից թագավորության դուրս գալու (Brexit) պայմանների համաձայնագրի վերաբերյալ:
Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին Վրաստանը Ադրբեջանից ներմուծել է մոտ 182 մլն 765 հազար դոլարի բնական գազ:
«Այստեղ նորից կանգնում է նպատակը՝ ի՞նչ նպատակով, և արդյո՞ք մեր նպատակն ունենալն է այնպիսի դատավորներ, որոնք իրականում արդարադատություն են իրականացնում, թե՞ այնպիսի դատավորներ, որոնք իշխանահաճո որոշումներ են կայացնում»:
Կապանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն այսօր ստորագրահավաք են կազմակերպել ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի կողմից Կապանում ցեմենտի աղացման արտադրամաս կառուցելու դեմ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է, թե ինչ էր ցանկանում ասել իրականում այսօրվա հարցազրույցում, և որ ինքն, ըստ ամենայնի, ձևակերպումների խնդիր է ունեցել։
Դիակացող իշխանությունն ամեն կերպ փորձում է մինչև հոգին ավանդելը չարորակ մետաստազներ թողնել նաև Սահմանադրական դատարանում, չգիտակցելով, որ այն ավելի մեծ վտանգի է տանելու պետությանը, քան, օրինակ, Արսեն Թորոսյանին առողջապահության նախարարի պորտֆել վստահելը։
Բելգիական ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը սեպտեմբերի 19-ին կործանվել է Ֆրանսիայի հյուսիս-արեւմուտքի Մորբիան դեպարտամենտի տարածքում:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանին ԱՄՆ-ի կամ Սաուդյան Արաբիայի ռազմական հարվածի հետեւանքը կդառնա լայնամասշտաբ պատերազմը։
«Մի հարց կա, որը քննարկվեց ու այդպես էլ բաց մնաց. դա հուլիսի 5-ին տեղի ունեցած հոսանքազրկումն էր: Խոստացան, որ մեկ ամիս հետո պատասխանը տրվելու է: Օգոստոսի 5-ին պետք է ասեին, թե ինչո՞ւ Հայաստանում 5 ժամ հոսանք չկար: Այս հարցը ծածկադմբոց արվեց»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Սեպտեմբերի 19-ին, ժամը 11:55-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Աշոտավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է, ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հարցին, օրինակ, եթե Վալերի Օսիպյանից վարչապետը գոհ չէր, ինչո՞ւ նշանակեց իրեն գլխավոր խորհրդական, կամ ի՞նչ խորհուրդներ նա պետք է տա վարչապետին, Հակոբ Արշակյանը պատասխանեց, որ աշխատանքի տարբեր ուղղություններ ու պատասխանատվություններ կան, այդ պատճառով էլ չի ցանկանում մեկնաբանություն տալ։
«Այո, մենք արել ենք սխալներ, և այդ սխալները հրապարակավ ընդունել ենք ու ներողություն խնդրել։ Այդ սխալները ճակատագրական չէին, այդ սխալներն ընթացիկ էին։ Դրա մասին չի խոսքը։ Բոլոր այն մարդիկ, ովքեր կցանկանան այս իշխանություններից տարանջատվելով՝ ստանալ քաղաքական հեռանկար և ապագա, իրենց սպասվում է նույն քավարանը»,- ասաց Արմեն Աշոտյանը։
Երեկ հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի բողոքը, որով նա պահանջել էր բեկանել տարիներ առաջ իր նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը և արդարացնել։
Աֆղանստանի հարավի Զաբուլի նահանգի Կալաթ քաղաքում ավտոմեքենայի պայթելու հետեւանքով զոհվածների թիվը հասել է 20-ի, վիրավորվել է 93 մարդ:
168.am-ի հարցին, թե ասվածից կարելի՞ է ենթադրել, որ սա լռեցնելու փորձ է, փաստաբանը պատասխանեց. «Թողնում եմ յուրաքանչյուրին մտածելուն, թե ինչու»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին փորձում են պատերազմի մեջ ներքաշել Մերձավոր Արեւելքում:
Սեպտեմբերի 21-ի կեսօրից հետո հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում պոռթկումների ժամանակ` 20-25 մ/վ արագությամբ։
Ամուլսարի հանքի բացման օպերացիան, իսկ ավելի ճիշտ բնապահպանների նկատմամբ ուժ կիրառելու գործը և դրա պատասխանատվությունը իրենց վրա կվերցնեն ժամանակավոր պաշտոնակատարները:
Սեպտեմբերի 18-ին ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության ղեկավար կազմի հետ։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը զգուշավոր ենթադրություն է արել Մոսկվայի եւ Փարիզի հարաբերություններում նոր փուլի սկսվելու մասին։
«Ուժային կառույցների ղեկավարաների հրաժարականները փորձ կատարվեց նույնականացնել, բայց ընդհանրապես չի կարելի այդպիսի մոտեցում դրսևորել, եթե անգամ արտաքինից դրանք նույնն են: Երբ մենք դիտարկում ենք ԱԱԾ տնօրենի հրաժարականի ձևը, ապա այն շատ հետաքրքիր ձևով տեղի ունեցավ»:
«Մենք շատ վճռական քայլեր ենք անում դեպի իրավական պետություն։ Կարծում եմ՝ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, և այդ արդարացումը պետք է շարունակաբար լինի։ Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ շատ անարդար են վարվել թե՛ նախկին իշխանությունները, սա դեռ մեղմ եմ ասում, թե՛ կից գործող դատական համակարգը»։
Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 21:10-ին, Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով: Այս մասին տեղեկացնում է Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանությունը:
Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտեցավ կառավարության դիմաց առավոտից բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողների հարազատներին:
Արցախյան շարժման սկզբից մինչ օրս ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների հարազատները, որոնք արդեն 5 ժամ է՝ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի առջև, չեն պատրաստվում հեռանալ այնտեղից:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացվել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից, սահմանված կարգով ուղղեցի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողով՝ եզրակացության»։
ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի խոսքով՝ այսօր Նիկոլ Փաշինյանը խիտ գրաֆիկ ունի, այդ պատճառով էլ չի կարողանալու հանդիպել Կառավարության շենքի մոտ բողոքող՝ զոհված զինծառայողների ընտանիքների հետ։
Արցախյան շարժման սկզբից մինչ օրս ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների հարազատները, որոնք արդեն 5 ժամ է՝ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի առջև, թույլ չտվեցին, որպեսզի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մտնի կառավարության շենք: