Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի պատվիրակությանը՝ փոխնախագահ Ռիչարդ Մյուլենբեկի գլխավորությամբ:
«Նաիրիտ» գործարանն ու «Արմավիա» ընկերությունը պետության նկատմամբ ունեն մոտ 47 մլրդ դրամ հարկային չմարած պարտավորություն: Այս մասին ԱԺ-ում ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի տուրիստական գործակալություններից մեկում առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը:
«Մեր կուսակցությունը կարագի հերթ կանգնած մարդկանց չի միավորում, որ ով ուզի՝ կարող է համալրել։ Ցանկացած քաղաքացի, ով ցանկանում է համալրել մեր շարքերը, պետք է ընդունի մեր գաղափարախոսությունը»։
Սեպտեմբերի 19-ին, ժամը 12.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժին հաղորդում է ստացվել, որ գլխի հրազենային վնասվածքով Վանաձոր քաղաքի հագուստի շուկայի մոտից իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի 28-ամյա մի բնակիչ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանի բյուզանդական արվեստի բաժնի ցուցադրությունների պատասխանատու, «Հայաստան» ցուցահանդեսի համակարգող Հելեն Էվանսին Բարեկամության շքանշանով պարգևատրելու մասին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գրիգորի Յուրիի Խաչատուրովին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին:
Սեպտեմբերի 19-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Քանաքեռի 10-րդ փողոցի տներից մեկում ծեծկռտուք է:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել «Բուկինիստ» ընկերության հիմնադիր և տնօրեն Խաչիկ Վարդանյանին Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին:
Օրինակ՝ չի նշվում բժշկական զննության ամսաթիվը, ազատությունից զրկված անձինք ենթարկվում են բժշկական զննության ոչ թե ՁՊՎ ընդունվելիս, այլ ընդունվելուց որոշ ժամանակ անց՝ մինչև մեկ ժամ կամ ավելի ուշացմամբ (շտապ բժշկական օգնության ծառայության խմբի ուշ գալու պատճառով):
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ ՊՆ թիվ N զորամասի «Զորական» անսամբլի գեղարվեստական ղեկավար Արամ Գալստյանին մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Անկախության տոնի առթիվ ՊՆ մի խումբ զինծառայողների պարգևատրելու մասին:
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վարուժան Կաջոյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Անկախության տոնի առթիվ ոստիկանության մի խումբ ծառայողների պարգևատրելու մասին:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 19-ին, ժամը 02.00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 39-ամյա Վահե Ա.-ն:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ալեքսանդր Թոփչյանին Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Բաբկեն Չոբանյանին ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին:
Եվրասիական մեծ գործընկերության կազմավորման օժանդակումը բացարձակ գերակայություն է մնում Ռուսաստանի համար:
Սեպտեմբերի 20-ին, ժամը 07:57-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Թալին-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Կոմիտասի անվան ազգային քառյակի անդամներին պարգևատրելու հրամանագիր է ստորագրել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Սեպտեմբերի 20-ին, ժամը 06:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի ընթացիկ առաջնությունում իրենց օլիմպիական ուղեգրերի և մեդալների համար պայքարն են շարունակում Հայաստանի ընտրանու անդամները:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ Ջո Բայդենը նամակ է հղել ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին (ANCA), նշելով, որ Միացյալ Նահանգները պետք է մեկընդմիշտ հաստատի իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Սեպտեմբերի 18-20-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տանը հաճելի հանդիպում է անցկացրել Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ:
Արաբական կոալիցիան Եմենի Խոդեյդա նավահանգստային քաղաքի հյուսիսում ռազմական գործողություն է սկսել «ռազմական օբյեկտների» դեմ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ ոստիկանություն, որտեղ ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին։
«ՍԴ-ն պետք է գործի Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում եւ պետք է չշեղվի»: Շեղվե՞լ են։ «Չէի ասի, որ բոլոր գործերով կամ բոլոր առումներով։ Շեղվել են վերջին գործով, եւ մի քանի դատավորների մոտ առկա են գործին մասնակցելու անհնարինության հիմքեր, եւ դրանց չքննարկումը դատարանի կողմից անվստահություն է առաջացրել ՍԴ-ի նկատմամբ»:
Ակնհայտ էր, որ ի սկզբանե ԼՀԿ-ն Փաշինյանի հետ գործարքի էր գնացել, սա երևում էր և քարոզարշավի, և հետընտրական զարգացումների ժամանակ։ Մենք դիրքավորված արմատական ընդդիմություն հենց սկզբից ԱԺ-ում չենք ունեցել։ Ավելին, եթե ԲՀԿ-ին հաջողվում է պահպանել սեփական քաղաքական ինքնավարությունը, ապա ԼՀԿ-ն ամբողջությամբ դարձել է Փաշինյանի երկրորդ ձեռքը ԱԺ-ում։