Ի՞նչ էր ուզում ասել Հովիկ Աղազարյանը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է, թե ինչ էր ցանկանում ասել իրականում այսօրվա հարցազրույցում, և որ ինքն, ըստ ամենայնի, ձևակերպումների խնդիր է ունեցել։

«Հարգելի ընկերներ և ընտրողներ,

«Հրապարակ» թերթի լրագրողին տված հարցազրույցիս առնչությամբ անհրաժեշտ եմ համարում ընդգծել այն, որ Հրայր Թովմասյանը իր գործողություններով ցույց է տվել, որ անաչառ չէ: Հենց դա եմ նկատի ունեցել հարցազրույց տալիս: Գուցե ձևակերպումների հարց է, ասածս կարող եք ընդունել որպես հեգնանք: Բնականաբար մեր գործողությունները միտված են անաչառության ապահովմանը իրավական դաշտում»:

Հիշեցնենք, որ այսօր hraparak.am-ի հետ զրույցում պատգամավորն ասել էր․«Եթե Հրայր Թովմասյանը չդիմեր Վենետիկի հանձնաժողով, մեր դեմ, այսպես ասած, տղա չբերեր, գուցե իրեն էլ չպահանջեինք»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30