Բաժիններ՝

Իրանի և Ֆանսիայի ԱԳ նախարարները բանակցություններ են վարել ՄԱԿ-ի ԳԱ-ի շրջանակում

Իրանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Մոհամադ Ջավադ Զարիֆը եւ Ժան Իվ լը Դրիանը բանակցություններ են վարել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում:

Այդ մասին հայտնել է Իրանի կառավարության մամուլի ծառայությունը:

Զարիֆը եւ լը Դրիանը կարծիքներ են փոխանակել երկկողմ համագործացության, Իրանի հետ միջուկային գործարքի հարցերի, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ: Նաեւ նշվում է, որ ՄԱԿ-ի ԳԱ-ի հարթակներում Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել Օմանի եւ Դանիայի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարի հետ:

Ավելի վաղ ԱՄՆ-ի իշխանությունները այցագրեր են տրամադրել Իրանի նախագահ Հասան Ռուհանիին եւ այդ երկրի ԱԳ նախարարին՝ այցելելու ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջան, որն ընթանում է Նյու Յորքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս