
Green Day-ը թողարկել է Father Of All նոր երգի հոլովակը

Green Day ամերիկյան փանք-ռոք խումբը You-Tube-ում հրապարակել է Father Of All նոր սինգլի հոլովակը։
«Մենք ցանկանում էինք պարային ինչ-որ բան անել, դա համատեղելով խենթության, բնականության եւ ուրախության հետ: Այդ պատմությունը վերաբերում է մեզ բոլորիս: Հոլովակում ոչ մի պար չի բեմադրվել պարուսույցի կողմից, բացի կարմիր հագուստով գեղեցկուհիների մասնակցությամբ հատվածից: Ուստի պարզապես մոռացեք ամեն ինչի մասին, ճչացեք, պարեք՝ ամբողջությամբ տրվելով այդ փանք-շոուին»,- հոլովակը նկարագրել են Green Day-ի անդամները:
Հոլովակում ներառել են ստուդիայում արված կադրեր, որտեղ խումբը կատարում է երգը, ինչպես նաեւ արխիվային նյութեր այն մարդկանց մասին, որոնք պարում են տարբեր վայրերում եւ ժամանակաշրջաններում:
Father of All-ը գլխավոր թրեքն է Green Day-ի նոր համանուն ալբոմից, որի թողարկումն սպասվում է 2020 թվականի փետրվարի 7-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: