«Ես համաձայն չեմ, որ ում ճնշումը մեծ եղավ, նրա ճնշման տակ պետք է որոշում կայացնենք». Նիկոլ Փաշինյանը՝ Ամուլսարի մասին

Լոս Անջելեսում հրավիրած ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Ամուլսարի խնդրի մասին, ասել է.

«Հիմա դա էկոլոգիական աղետ է, թե էկոլոգիական աղետ չէ, այդ հարցի պատասխանը դե ֆակտո և դե յուրե ես պետք է ստանամ։ Ես հանքը բացելու կամ չբացելու խնդիր չեմ դրել, ես ասել եմ, որ պետք է գնալ ճշմարտության հետևից։ Ես «Լիդիանի» ներկայացուցիչներին էլ եմ ասել, որ եթե պարզվի, որ այն ստանդարտներով, որոնք դուք ասում եք, կարող ենք հանքը շահագործել, ես Ձեզ կաջակցեմ, եթե ոչ, բացառվում է»։

Նրա խոսքով՝ Ամուլսարի հարցում իրեն անհանգստացնում է օրթոդոքսությունը․ «Ինձ այս հարցում անհանգստացնում է օրթոդոքսությունը, որ այդպես է ու վերջ։ Տեղեկացված որոշում է պետք կայացնել։ Ես համաձայն չեմ, որ ում ճնշումը մեծ եղավ, նրա ճնշման տակ պետք է որոշում կայացնենք»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս