
Ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին

Սեպտեմբերի 22-ին, ժամը 23:30-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան 33-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան 33-րդ կմ-ին «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արման Ս.) դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ճանապարհի բաժանարար արգելապատնեշներին. տուժածներ չկան:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: