Բաժիններ՝

Փորձելու ենք նույն ագրեսիվ ֆուտբոլը խաղալ. Գյուլբուդաղյանց

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի կարծիքով Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղը կարող է որոշիչ լինել խմբում երկրորդ տեղի համար պայքարում:

«Իտալիայի հետ խաղում մենք շատ զգացմունքային էինք և շատ ուժ կորցրեցինք: Սակայն փորձելու ենք նույն զգացմունքային խաղը ցուցադրել, նույն ագրեսիվ ֆուտբոլը խաղալ»,- լրագրողների հետ նախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մասնագետը:

Գյուլբուդաղյանցի խոսքով՝ մարզչական շտաբը դեռևս քննակում է, թե ով է փոխարինելու Ալեքսանդր Կարապետյանին, ով նախորդ խաղում կարմիր քարտ ստացավ:

«Ամեն խաղ արդեն որոշիչ կարող է լինել Բոսնիա և Հերցեգովինայի դեմ հանդիպումը ևս կարևոր է այդ տեսանկյունից: Հիմա մենք միայն և միայն կենտրոնացած ենք խաղի վրա»,-շեշտեց նա:

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ընտրանին սեպտեմբերի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Բոսնիա և Հերցեգովինային:

Խմբային փուլի 5-րդ տուրից հետո առաջատարը մնում է Իտալիան, որը ոչ մի պարտություն չի կրել և ունի 15 միավոր: Երկրորդ տեղում 12 միավորով Ֆինլանդիան է, իսկ եռյակը 7 միավորով եզրափակում է Բոսնիա և Հերցեգովինան:

Հայաստանի ընտրանին ունի 6 միավոր և խմբում 4-րդ տեղում է: 4 միավոր ունի Հունաստանը, իսկ Լիխտենշտեյնն առհասարակ միավոր չունի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս