Բաժիններ՝

Որքան գումար է Հայաստանը ստացել ԵԱՏՄ մաքսային ընդհանուր կաթսայից

Այս տարի օգոստոսի 30-ի դրությամբ ԵԱՏՄ մաքսային ընդհանուր կաթսայից Հայաստանը ստացել է 49 մլրդ 376.8մլն դրամ։ Այս մասին 168.am-ին տեղեկացրեցին ՀՀ ֆինանսների նախարարությունից։ Հայաստանի հասանելիքը, հիշեցնենք, ընդհանուրի 1.22%-ն է։

Ըստ այդմ՝ այս գումարի մեջ մտնում է նաև Հայաստանից կողմից ընդհանուր «կաթսային» վճարված մաքսային տուրքերի մասնաբաժինը։

2019-ի համար տարեկան մուտքերը նախատեսված է մոտ 89.8 մլրդ դրամ։

Նշենք, որ Հայաստանի եկամուտները այս աղբյուրից տարեցտարի ավելանում են. 2018-ին այդ գումարը գերազանցել է 73 մլրդ դրամը, 2017-ին այն կազմել է 53.6 մլրդ դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս