«Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Նեյմարը չի գա «Բարսելոնա»». Բարտոմեու
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն մեկնաբանել է ՊՍԺ-ի հետ բանակցությունները Նեյմարի տեղափոխության վերաբերյալ:
«Նեյմարը չի գա «Բարսելոնա» ձմեռային պատուհանի ժամանակ: Հաջորդ մրցաշրջանի պլանավորումը տեղի կունենա հունվար-փետրվար ամիսներին: Այնուհետև մենք կարող ենք վերադառնալ այս թեմային վերաբերող զրույցին: Բայց եթե ՊՍԺ-ն շարունակի պահանջել նման մեծ գումարներ …
Տեղեկացանք, որ Նեյմարը ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից: Եղավ մի պահ, երբ ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն բացեց բանակցությունները՝ մեզ և այլ ակումբների համար: Մենք համաձայնության չենք եկել, քանի որ չկարողացանք բավարարել ՊՍԺ-ի պահանջները:
Նեյմարի տեղափոխությունը պարզապես մարզական որոշում էր: Երբ Նեյմարին գնելու հնարավորություն ստեղծվեց, սպորտային բաժինը և գլխավոր մարզիչը մեզ ասացին, որ պետք է փորձենք նրան ստորագրել: Դա թիմի համար լրացուցիչ ամրապնդում կլինի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում»,- ասել է Բատոմեուն:
Սիրարփի Աղաբաբյան