
Բարտոմեուն՝ 2020 թվականին Մեսսիի հեռանալու մասին

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն հաստատել է այն տեղեկատվությունը, որ հարձակվող Լիոնել Մեսսիի պայմանագրում կա մի դրույթ, որի համաձայն՝ նա կարող է լքել թիմը յուրաքանչյուր մրցաշրջանի վերջում:
«Մեսսին ունի պայմանագիր, որը մենք ստորագրել ենք երկու տարի առաջ: Այն նախագծված է 4 տարվա համար: Մինչև պայմանագրի վերջը նա կարող է լքել «Բարսելոնան», ավարտել կարիերան կամ խաղալ այնտեղ, որտեղ ցանկանում է:
Նմանատիպ դրույթներ ունեին նաև Ինիեստայի, Խավիի և Պույոլի պայմանագրերը: Բայց այս ֆուտբոլիստների և Լեո Մեսսիի պատճառով մենք անհանգստանալու կարիք չունենք:
Չեմ կարծում, որ նա կցանկանար խաղալ այլ ակումբի համար, բայց նա վաստակել է ազատություն ընտրելու իր ապագան:
Մեսսին «Բարսելոնայի» մեծ երկրպագուն է, և ես կասկած չունեմ, որ նա կցանկանա մնալ ակումբում մինչև 2021 թվականը, և հուսով եմ ՝ հետագա տարիներին ևս»,- ասել է Բարտոմեուն:
Սիրարփի Աղաբաբյան