Երկու երկրաշարժի դիմակայած ամրոցը այժմ լքված ու բարձիթողի վիճակում է
Tsayg.am-ը գրում է. 1997 թվականի հայ-ռուսական միջպետական համաձայնագրով Պայտաձև ամրոցը հանձնվել է ռուսական 102-րդ ռազմաբազային: Պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող այս կառույցի բերդերից եւ ոչ մեկը ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով չեն օգտագործվել, այլ լոկ ծառայել են թշնամուն սաստելու միջոց։ Երկու երկրաշարժի դիմակայած ամրոցը այժմ լքված ու բարձիթողի վիճակում է: Կառույցի վերականգնման դեպքում այն Գյումրի տուրիստների նոր հոսք կբերի: Քաղաքում եւս ամրոցի մասին քչերն են տեղյակ: