
Nike-ի հետ պայմանագրով Ռոնալդուն 162 մլն եվրո կվաստակի մինչև 2026 թվականը

Հայտնի են դարձել «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ Nike-ի հետ պայմանագրի մանրամասները:
Der Spiegel-ը՝ հղելով Football Leaks 2-ին, հայտնում է, որ ընկերությունը պորտուգալացուն տարեկան կվճարի 16.2 մլն եվրո: Պայմանագիրը կնքվել է 2016 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի կեսեր:
Անձնական տիտղոսների նվաճման դեպքում («Ոսկե գնդակ», տարվա լավագույն խաղացող), ֆուտբոլիստը որպես բոնուս՝ կստանա 4 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը