Իրանի տիեզերական գերատեսչության դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներն անօգուտ են: Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
Բրիտանացիների միայն երրորդ մասն է պաշտպանում ԵՄ-ի կազմից Միացյալ Թագավորության դուրս գալուց (Brexit) առաջ վաղաժամկետ համընդհանուր ընտրությունների անցկացումը:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 12:41-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 97-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում: Մոտակա լանջից երկու քար ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արգելք է դրել մանկապիղծների քիմիական ամորձատման եւ բաց գրանցամատյանի ստեղծման օրենքի վրա, որը տվյալներ կբովանդակի նրանց մասին:
«Նիկոլը հանրությանը ցույց տվեց, որ ամեն ինչ արեց Քոչարյանին ազատազրկելու համար, բայց «վատ» դատարանն իր խափանման միջոցը փոխեց, այսինքն իր դեմքը փրկեց մի շարք թատերական ներկայացումներով, ապահովելով իր ալիբին»:
«Յուվենթուսը» ներկայացրել է թիմի հայտացուցակը Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանում ելույթ ունենալու համար:
Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները, որոնք վերաբերում են նրա կալանքի հիմքերի Սահմանադրությանը համապատասխանելուն։
Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն անընդունելի է համարել այն խոսակցությունները, թե Վրաստանին անհրաժեշտ չեն զբոսաշրջիկներ Ռուսաստանից:
Հարցին, թե այն ի՞նչ ազդեցություն կունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա, նա պատասխանեց. «Հաշվի առնելով, որ Դանիել Իոաննիսյանը ոչ մի պետական մարմին չի ներկայացնում՝ չեմ կարծում, որ ուշադրություն կդարձնեն: Այնուամենայնիվ, բացասական եմ գնահատում յուրաքանչյուր երկրի ղեկավարի նկատմամբ նման արտահայտությունները»:
Սահմանադրական դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածներով սահմանադրության համապատասխանելիության հարցի քննությունը։ Որոշման հրապարակումից հետո սահմանադրագետ Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, թե ինչ է ենթադրում ՍԴ-ի որոշումը։
Մարտին ես բարձրացրել եմ Լեհաստանի դատական բարեփոխումների հարցը, որն ուղեկցվում էր պետության կողմից ֆինանսավորվող դատավորների դեմ տարվող արշավով, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից նրանց հասցեին արվող բացասական հայտռարարություններով:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ այսօր Սահմանադրական դատարանն արդար որոշում կկայացնի և ճնշումների չի ենթարկվի։
Հայաստանի ֆուտբոլի գավաթն այսուհետ կկոչվի Vbet Հայաստանի Գավաթ:
«Հայաստանում «մեկ դերասանի թատրոնը» ապագա չէ երկրի եւ ժողովրդի համար»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Ամուլսարի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։
Եվրահանձնաժողովը (ԵՀ) կոչ է արել Եվրամիությունում մնացած 27 երկրների քաղաքացիներին ու բիզնեսի ներկայացուցիչներին՝ պատրաստվել «կոշտ» Brexit-ի հնարավորությանը:
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության խոսնակը մեկնաբանել է օգոստոսին Ադրբեջանի տարածքում հայտնված հայ զինծառայող Արայիկ Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակը:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ թուրքական ռազմաօդային ուժերի անձնակազմը Ռուսաստանում սկսել է Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ուսումնասիրությունը:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 20.45-ին, ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Ախուրյանի բաժնի ծառայողները, համատեղ օպերատիվ տվյալներն իրացնելով, թմրանյութ պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, Գյումրի քաղաքի Բորյան փողոցի կիսաքանդ շինությունից բերման են ենթարկել նախկինում 6 անգամ դատապարտված, Գյումրիի 33-ամյա մի բնակչի:
Սահմանադրական դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածներով սահմանադրության համապատասխանելիության հարցի քննությունը։
Իմ ողջ քաղաքական կենսագրության ընթացքում եղել եմ ու կմնամ այդ հարաբերությունների իրական դաշնակցային բնույթի ջատագով և հրապարակային ու ոչ թե պատերի տակ դատապարտել եմ թե՛ ռուսական և թե՛ հայկական շրջանակներից հայտարարություններ, որոնք վնասել են այդ դաշնակցությանը:
Թուրքիան առայժմ չի դիմել Ռուսաստանին Սու-57 կործանիչների գնման խնդրանքով, բայց համապատասխան կոնսուլտացիաներն արդեն սկսվել են:
Իրանը եւ եվրոպական երկրները լուծել են միջուկային գործարքի իրականացան հարցի շուրջ հակասությունների մեծ մասը, սակայն չեն եկել վերջնական համաձայնության:
Սահմանադրական դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշումը
«Դա իր ապօրինությամբ ճչացող հայտարարություն է եւ արտացոլում է այն մոտեցումները, որոնք որդեգրված են իշխանության կողմից եւ, իհարկե, դա ճնշում է դատարանի վրա։ Դժվար է այլ եզրակացության գալ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան պաշտոնական նամակ ստացել է սույն թվականի սեպտեմբերի 3-ին (N 1/02.1/12286), որով նա խնդրում է հանձնարարել Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտին 1-օրյա ժամկետում տալ կարծիք Ամուլսարի հանքավայրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման լիարժեքության վերաբերյալ:
Սեպտեմբերի 4-ի ցերեկը և 5-6-ն առանձին շրջաններում, 7-9-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
«Հոդվածի անգլերեն թարգմանությունը տարածել եմ Ֆեյսբուքով, որից հետո անմիջապես ինձ հետ կապ են հաստատել երեք պետություններից` Վրաստանից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից, և առաջարկել են միանամ իրենց ֆեդերացիային և հանդես գամ իրենց երկրի դրոշի ներքո։ Ինձ համար սա անակնկալ չէր, քանի որ իմ ուղին ես ինքս եմ հարթել, և շատ լավ գիտակցում եմ իմ արժեքը։ Մինչ օրս Հայաստանը ներկայացնելու ոչ մի աջակցություն ոչ մեկից չեմ ստացել. ամեն ինչ արել եմ ինքս»։
ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները սեպտեմբերի 4-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, չնախատեսված խուզարկությամբ բնակելի տեղամասի 1-ին մասնաշենքի խցերից մեկում հայտնաբերել են ինքնաթոր ոգելից խմիչք պատրաստելու ինքնաշեն սարք, 1 պտուտակահան և 1 աքցան:
Քաղաքականությունը մարդկային հանրույթի ինքնակառավարման ինքնակարգավորման մեխանիզմ է, որը ձևավորվում և իրականացվում է միջանձնային հարաբերությունների ոլորտում, իսկ մարդիկ իրենց գործունեության ու վարքի մեջ ղեկավարվում են որոշակի դրդապատճառներով, նպատակներով, զգացմունքներով և հոգեվիճակով: