Նախկինում 6 անգամ դատապարտվածը կրկին ոստիկանությունում է
Սեպտեմբերի 3-ին, ժամը 20.45-ին, ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Ախուրյանի բաժնի ծառայողները, համատեղ օպերատիվ տվյալներն իրացնելով, թմրանյութ պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, Գյումրի քաղաքի Բորյան փողոցի կիսաքանդ շինությունից բերման են ենթարկել նախկինում 6 անգամ դատապարտված, Գյումրիի 33-ամյա մի բնակչի:
Նրա անձնական խուզարկությամբ գուլպայի միջից հայտնաբերվել և առգրավվել է 5 մլ տարողության ներարկիչ՝ 2.5 մլ մուգ շականակագույն հեղուկով: Նա հայտնել է, որ թմրամոլ է, հայտնաբերվածը պատկանում է իրեն, «Պիրալգին» դեղամիջոցի, բենզինի, յոդի և այլ քիմիական նյութերի խառնուրդից պատրաստված թմրամիջոց է, պատրաստել է անձամբ՝ ներարկման միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: