Սեպտեմբերի 4-ին, ժամը 09:54-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ գիշերվա ընթացքում Վայոց ձորի մարզի Արփի գյուղի 1-ին փողոցի 27-րդ տան բակում արջը վնասել է 22 ճագար և անասնագոմի դուռը, իսկ 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի 5-րդ տան բակում 3 ճագար և 1 մեղվի փեթակ:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է` առերևույթ հանցագործության մյուս դեպքերը և դրանք կատարած անձանց ողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ:
Հանրայինը հրապարակեց «Դեպի մանկական Եվրատեսիլի» նախագծի մասնակիցները երգերը: Այս տարի մասնակիցների ցանկում է նաև Անի Աթայանը, ով հանրությանը հատկապես հայտնի է՝ որպես տաղանդավոր պատանի երաժիշտ:
Իրանը կասկածում է, որ միջուկային գործարքի մասնակիցները պատրաստ են մոտ ժամանակներս վերադառնալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պայմանների ամբողջական կատարմանը, ուստի Եվրոպային եւս երկու ամիս է տալիս պարտավորությունները կատարելու համար:
«Կարծում եմ, եթե ԲԴԽ-ն գտներ, որ սրանով ոտնահարվում էր դատական իշխանության կամ դատավորի իրավունքները, ապա այլ որոշում կկայացներ։ Պարզապես ԲԴԽ-ն գտել է, որ դատախազության նախաքննական մարմնի կողմից ներկայացված փաստերը բավարար են եղել, որպեսզի դատավորի նկատմամբ թույլատրվի քրեական հետապնդում»։
Կառավարության օրակարգում արտակարգ իրավիճակներին արդյունավետ հակազդելու, արտակարգ իրավիճակները արդյունավետ կառավարելու հարցը պետք է լինի մշտական ուշադրության կենտրոնում: ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված միջոցառման ընթացքում ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Շնորհավորում եմ ձեզ աշխատանքային այս կարևոր տոնի կապակցությամբ: Եվ ուզում եմ ընդգծել, որ այս տարի այս օրը մենք նշում ենք առանձնահատուկ պայմաններում, երբ […]
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է իշխանություններին ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը գնելու համար։
Վրաստանի խորհրդարանը սեպտեմբերի 4-ին ձեռնամուխ է եղել Գեորգի Գախարիայի նորացված կառավարության հաստատման ընթացակարգին:
ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ երկու հովվի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ իր ընտրվելուց հետո ԲԴԽ-ում աշխատանքներն ընթանում են բավականին դրական և կառուցողական մթնոլորտում։
«Երբ որ ինձ կհանեն, կամ ես դուրս կգամ, բնական է, Օնիկ Գասպարյանը առաջին տեղակալն է և կարող է նշանակվել: Եթե նայել եք պատմության մեջ ոչ մի շտաբի պետ էլ մինչև կյանքի վերջ չի ծառայել, բոլոր շտաբի պետերն էլ ժամանակին դուրս են գալու»:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հնարավոր կոռուպցիայի վերաբերյալ համապատասխան ուսումնասիրություններ իրականացնելու և իրավական գնահատական տալու համար:
Կասկած չունենաք այս ձեւակերպումը օրերի ընթացքում հայտնվելու է ռուսական մամուլի էջերում, գոնե ադրբեջանական լոբբին ամեն ինչ կանի դրա համար։ Անկասկած նշվելու է նաեւ, որ սա այն Դանիել Իոաննիսյանն է, որը վերջերս վարչապետ Փաշինյանի որոշմամբ պետական բյուջեից ստացավ զգալի ֆինանսական օգնություն՝ Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար։ Քաղաքականության մեջ մանրուքներ չեն լինում։
Հնդկաստանի տնտեսական մայրաքաղաք Մումբայի ուսումնական հաստատությունները սեպտեմբերի 4-ին դադարեցրել են իրենց աշխատանքը չդադարող տեղատարափների պատճառով, որոնք կաթվածահար են արել ճանապարհային երթեւեկությունը քաղաքում եւ հեղեղումներ առաջացրել մի շարք շրջաններում:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, սեպտեմբերի 3-ին, ժամը 03.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ժամանումից հետո ժամանման սրահում հայտնաբերել և բերման են ենթարկվել 1972 թ. ծնված Հովհաննես Ս.-ին:
Ահա թե ինչու, պարոն Վարչապետ, հորդորում եմ Ձեզ ի կատարումն պատմականորեն Ձեզ վերապահված հանրային առաքելության, այսուհետ ամեն ինչ անել պետության խորհրդանիշը հանդիսացող ինստիտուտների նկատմամբ հանրային հարգալից վերաբերմունքը արմատավորելու ուղղությամբ և, ի մասնավորի, գործադրել ջանքեր Նախագահ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու համար:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը գլխավոր քարտուղարի տեղակալ Մովսես Աբելյանին նշանակել է ՄԱԿ-ում բազմալեզվության հարցերով համակարգող: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը: Մովսես Աբելյանը պատասխանատու կլինի ՄԱԿ-ի քարտուղարությունում բազմալեզվության իրականացման համար: Բազմալեզվությունը համարվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության առաջնահերթություններից մեկը՝ որպես կազմակերպության հիմնական արժեքներից մեկը: Մինչ Մովսես Աբելյանի նշանակումը բազմալեզվության հարցերով համակարգողի պարտականությունները կատարել է […]
Սեպտեմբերի 4-ին, ժամը 04:06-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Իրանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ջավադ Ազարի Ջահրոմին Իրանի տիեզերական գերատեսչությունների դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին ի պատասխան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել՝ դադարելու իրեն որպես Թանոս՝ Marvel-ի պատկերապատումների աշխարհի գերչարագործ ներկայացնել:
Թուրքական աղբյուրները պնդում են, որ Սաուդյան Արաբիայի իշխանամետ լրատվամիջոցները լծվել են հակաթուրքական արշավ իրականացնելու քարոզչությանը: Ըստ սաուդական ԶԼՄ-ների՝ Թուրքիայում առևանգել են Սաուդյան Արաբիայի մի քաղաքացու: Առևանգողների ինքնությունը դեռևս պարզված չէ:
FLEX-ը մշակութային փոխանակման ծրագիր է, որը հնարավորութուն է տալիս մրցույթը հաղթող դպրոցականներին մեկ տարի անվճար սովորել ԱՄՆ ավագ դպրոցներում եւ ապրել ամերիկյան հյուրընկալ ընտանիքներում: FLEX կրթաթոշակային ծրագիրն ամբողջովին ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից: Ծրագիրն իրականացվում է Ամերիկյան խորհուրդներ կազմակերպության կողմից:
Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու լրագրող Ալվարդ Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Գարեգին Բ-ի եղբայր, Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի լուսանկարը, որում պատկերված է առօրյայից մի դրվագ` գրելով.
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ Ալավերդի քաղաքի հեռուստաաշտարակի ներկման աշխատանքներն իրականացնելու նպատակով սեպտեմբերի 4-ին և 5-ին՝ ժամը 11:00-15:00, Ալավերդու հեռուստակայանում գործող հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ սարքավորումներն անջատվելու են:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատրաստվում է գնալ կառավարություն եւ ծանոթանալ 2014 թվականին պատրաստված հույժ գաղտնի փաստաթղթին, որի մասին օգոստոսի 4-ին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում հայտարարեց Էդմոն Մարուքյանը:
Նոր Զելանդիայում առնվազն վեց մարդ է զոհվել չինացի 23 զբոսաշրջիկների փոխադրող ավտոբուսի շրջվելու հետեւանքով, կան բազմաթիվ վիրավորներ:
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչին սեպտեմբերի 4-ին հայտարարել է, որ Թեհրանը կվերադառնա իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ամբողջական կատարմանը, եթե 15 մլրդ դոլարի վարկ ստանա:
Պահպանողական այն պատգամավորները, որոնք քվեարկել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանի օրակարգի փոփոխման օգտին ի հեճուկս վարչապետ Բորիս Ջոնսոնի կոչի, վտարված են թորիների խորհրդարանական խմբակցությունից եւ չեն կարող ներկայացնել կուսակցությունը հաջորդ ընտրություններում: Այս մասին հայտնել են վարչապետի դիվանատանը:
Բահամներում յոթ մարդ է զոհվել «Դորիան» փոթորկի պատճառով: Այս մասին հայտնել է Բահամյան կղզիների վարչապետ Հուբերտ Մինիսը՝ լրագրողների առջեւ ելույթ ունենալով Արտակարգ իրավիճակների ազգային գործակալության կենտրոնակայանում: Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, դա զոհերի վերջնական թիվը չէ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխությունից հետո «ծովը ծնկներից էր թվում» ու ինչ բարձր պաշտոնյա էր նշանակում վարչապետը, որևէ մեկը չէր հետաքրքրվում նրա կենսագրությամբ։ Այն ժամանակ, երբ ասեին, որ այսինչը Լևոն Տեր-Պետրոսյանի կադրն է, հեղափոխականները միաբերան կգոռային՝ հակահեղափոխական սուտ է, Նիկոլ Փաշինյանը ոչ մի կապ չունի Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։
«Փաստ» օրաթերթը գրում է. Հատուկ հանձնարարություններով նորանշանակ դեսպան Կարեն Միրզոյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: