Բաժիններ՝

Եվրահանձնաժողովը կոչ է արել պատրաստվել «կոշտ» Brexit-ին

Եվրահանձնաժողովը (ԵՀ) կոչ է արել Եվրամիությունում մնացած 27 երկրների քաղաքացիներին ու բիզնեսի ներկայացուցիչներին՝ պատրաստվել «կոշտ» Brexit-ի հնարավորությանը: Այդ մասին ասված է ԵՀ-ի հաղորդագրության մեջ:

«Առանց գործարքի Brexit-ին պատրաստ լինելը» Եվրահանձնաժողովի եզրափակիչ կոչն է ԵՄ-ի բոլոր քաղաքացիներին ու բիզնեսի ներկայացուցիչներին՝ նախապատրաստվելու 2019 թվականի հոկտեմբերի 31-ին Մեծ Բրիտանիայի դուրս գալուն»,-ասված է դրանում:

Ռելիզում նշվում է, որ «կոշտ» Brexit-ը մնում է իրադարձությունների զարգացման հնարավոր ելքը: Ընդսմին երկրի եւ միության այդ «ապահարզանը» զգալի դժվարություններ կբերի ԵՄ-ի քաղաքացիների ու բիզնեսի ներկայացուցիչների համար, կունենա լուրջ բացասական տնտեսական էֆեկտ, որն անհամեմատ ավելի ուժեղ կդրսեւորվի Բրիտանիայում, նշում է ԵՀ-ն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս