«Եթե ՍԴ-ն արձանագրում է, որ խախտվել է անձնական ազատության իրավունքը, նշանակում է՝ ազատազրկումը չի կարող լինել իրավաչափ». Վարդևանյան

Սահմանադրական դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածներով սահմանադրության համապատասխանելիության հարցի քննությունը։

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավորները հրապարակեցին որոշումը։

Որոշման հրապարակումից հետո սահմանադրագետ Արամ Վարդևանյանը նշեց, որ ըստ ՍԴ-ի որոշման՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն իրավաչափ չէ, ինչ վերաբերում է նրա նկատմամբ քրեական հետապնդման դադարեցմանը, Ա. Վարդևանյանն ասաց, որ այդ մասին կարող է խոսել այն ժամանակ, երբ ամբողջությամբ ծանոթանան որոշմանը։

«Կալանավորումը, որը կիրառվել է 2-րդ նախագահի նկատմամբ մի քանի անգամ, խախտել է նրա անձնական ազատության իրավունքը։ 135-րդ հոդվածով կալանք չի կարող կիրառվել, դա ես չեմ ասում դա տարիներ առաջ ասել է Վճռաբեկ դատարանը։ Եթե ՍԴ-ն արձանագրում է, որ խախտվել է անձնական ազատության իրավունքը, նշանակում է ազատազրկումը չի կարող լինել իրավաչափ»,- ասաց Արամ Վարդեւանյանը՝ հավելելով, որ ՍԴ որոշումը չկատարելը քրեորեն հետապնդելի արարք է։

Զվարթ Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս