ԵՊԲՀ-ն ձեռք է բերել բացառիկ համաձայնություն «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի հետ, և առաջիկայում պատրաստվում է կնքել համագործակցության տարբեր համաձայնագրեր:
«Եթե, օրինակ, սեպտեմբերի 28-ին ունենանք համապատասխան տեխնիկա, պատրա՞ստ ենք սեպտեմբերի 29-ին «ՍանիՏեքի» հետ խզել պայմանագրերից մեկը. խնդրում եմ՝ առանց սար ու ձոր ընկնելու պատասխանել»,- այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ Երևանի առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին հարցրեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:
«Ես չեմ կարող որևէ կերպ սա մեկնաբանել, քանի որ, փաստացի, որևէ փաստաթուղթ BBC-ն չի ներկայացնում, այլ հղում է կատարում այն տվյալներին, որը որ ստացել է ենթադրաբար ՀՔԾ–ից, թե որքանով է այն համապատասխանում իրականությանը, ես չեմ կարող ասել»,- հայտարարեց փոխվարչապետն՝ հավելելով, որ ճիշտ կլինի մնացած բոլոր հարցերով դիմել իրավապահներին։
Գտնվել են ադրբեջանական օդուժին պատկանող կործանված ՄիԳ-29 կործանիչի առանձին մասեր: Այն ուսումնամարզական թռիչք իրականացնելու ընթացքում վթարվել էր և ընկել Կասպից ծովը:
«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը հայտարարություն է տարածել երեկ մամուլում հրապարակված ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի լրատվամիջոցներին տված հարցազրույցի վերաբերյալ:
Օգոստոսի 7-ին և 8-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, իրականացրել են չնախատեսված խուզարկություններ, որոնց արդյունքում տարբեր խցերից հայտնաբերել են 7 բջջային հեռախոս, 6 լիցքավորիչ, 4 բաժանորդային քարտ, 1 wi-fi սարք, 1 մարտկոց, 4 ականջակալ, 8 կտրող-ծակող գործիք, ինքնաշեն 4 պարան, գործարանային արտադրության 2 և ինքնաշեն 1 տրցակ խաղաքարտեր:
Ուզենք, թե չուզենք, ցանկացած երկրի պատմություն հենց հերոսների պատմություն է։ Հանում ես հերոսներին, դառնում է անդեմ շարադրանք։ Այդ պատճառով մեր հանրային օրակարգի ամենամեծ վտանգը անխնա վերաբերմունքն է վերջին 30 տարիների մեր հերոսների նկատմամբ։ Նրանց նկատմամբ, կարծես, չհայտարարված «վհուկների որս» է։
«Առաջին #bRightTalk նոր ֆորմատով Դավիթ Խաժակյանի հետ զրուցում ենք քաղաքական անցուդարձից». Էդմոն Մարուքյան
Ուկրաինայում հիշել են, թե ինչպես էր Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկին շոումեն եղած ժամանակ նմանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Շինարարի տոնի կապակցությամբ ՀՀ նախագահի հրամանագրով վաստակավոր շինարարի պատվավոր կոչում է շնորհվել Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստային, «Կամուրջշին» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանին:
Օդերեւութաբանական տագնապի նախավերջին մակարդակն է սահմանվել Ֆրանսիայի ինը դեպարտամենտում սպասվող սաստիկ ամպրոպների պատճառով:
Թուրքիայի Էգեյան ծովին հարակից շրջաններում օգոստոսի 8-ին 4 ժամվա ընթացքում երկրակեղևը 56 անգամ ցնցվել է:
Աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ Նիստն անցկացվում է Ղրղզստանի Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում գտնվող Չ. Այթմատովի անվան «Ռուհ Օրդա» մշակութային կենտրոնում։
ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ի հետ երկխոսության շուտափույթ վերսկսում է ակնկալում:
ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով տուժող ճանաչված Վյաչեսլավ Հարությունովին մեղադրանք է առաջադրվել Բաբայանի գործով սուտ ցուցմունք տալու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
«Անմիջապես նախաձեռնեք այդ ընկերության և պատկան մարմինների միջև երկխոսություն։ Մի խոսքով՝ լուծեք այս խնդիրը։ Այս քաղաքապետի «եփած բորշը» երևանցիները չեն կարող մարսել»։
Կանեփ-Կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 8-ին, ժամը 03.10-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ Վորոնեժ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել 36-ամյա Կամսար Ա.-ն։
Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի խոսքով՝ Երևանի քաղաքային իշխանությունը մատնված է հանցավոր անգործության, որի արդյունքում էլ ամբողջ քաղաքը հայտնվել է աղբի մեջ։
Մարտի մեկի գործը ոչ միայն բացահայտված չէ, այլեւ խորը փակուղում է, իսկ Քոչարյանի քաղաքականա-իրավական արդարացման գործընթացը խիստ անհագստացնում է Փաշինյանին։
Օգոստոսի 9-ին սեւ շապիկներով հարյուրավոր հակակառավարական ցուցարարներ նստացույց են սկսել Հոնկոնգի միջազգային օդանավակայանի ժամանման սրահում:
Առաջին Հանրապետության տարիներին Ադրբեջանի բանակի դեմ տարած հաղթանակներում վճռորոշ դեր է խաղացել հայկական հետախուզությունը:
Օգոստոսի 8-ին, ժամը 11.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ ծնկան և սրունքթաթային հոդի շրջանի օտար մարմին» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Կուրթան գյուղի 10-ամյա բնակչուհի:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս լուսանկարը՝ գրելով. «Սելֆի մեծ կիրգիզ գրող Չինգիզ Այթմատովի հետ՝ նրա հայրենիքում:
ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում հոկտեմբերի 25-ին:
«Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. ««Սանիթեք» ընկերության կողմից օգոստոսի 2-ին քաղաքապետարանին էր ներկայացվել ստեղծված իրավիճակի հանգուցալուծման երկու առաջարկ` կարճաժամկետ և երկարաժամկետ, սակայն մինչ օրս ընկերության այդ առաջարկները մնացել են անպատասխան:
Սիրիային սահմանակից Թուրքիայի հարավարևելյան Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանի զինապահեստներից մեկում իրար հաջորդող մի քանի պայթյուններ են որոտացել։ Պատճառը և հանգամանքները դեռևս պարզված չեն։
Առնվազն 17 մարդ է զոհվել, 22 հազարը՝ տարահանվել Հնդկաստանի Քերալայի հարավային նահանգում, որն արդեն ավելի քան մեկ ամիս է, ինչ գտնվում է հզոր մուսոնային տեղատարափ անձրեւների տիրապետության տակ:
Ջրացատկի Հայաստանի հավաքականի անդամները մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում:
ՀՀ արդարադատության նախարարությունը անդրադարձել է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիայի վերաբերյալ շրջանառվող թյուրըմբռնումներին:
Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում անտառային հրդեհների մակերեսը մեկ օրում 916 հազար հեկտարից աճել է մինչեւ 963 հազար հեկտար: