BBC-ն հղում է անում այն տվյալներին, որը ենթադրաբար ստացել է ՀՔԾ-ից. Տիգրան Ավինյան
BBC-ն իր հոդվածում որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, այլ հղում է կատարել ձեռք բերված տվյալներին. այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն` անդրադառնալով «Մարտի 1-ի» գործի վերաբերյալ BBC-ի ռուսական ծառայության հրապարակած աղմկահարույց հոդվածին։
«Ես չեմ կարող որևէ կերպ սա մեկնաբանել, քանի որ, փաստացի, որևէ փաստաթուղթ BBC-ն չի ներկայացնում, այլ հղում է կատարում այն տվյալներին, որը որ ստացել է ենթադրաբար ՀՔԾ-ից, թե որքանով է այն համապատասխանում իրականությանը, ես չեմ կարող ասել»,- հայտարարեց փոխվարչապետն՝ հավելելով, որ ճիշտ կլինի մնացած բոլոր հարցերով դիմել իրավապահներին։