
Ցուցարարները բողոքի նստացույց են սկսել Հոնկոնգի օդանավակայանում

Օգոստոսի 9-ին սեւ շապիկներով հարյուրավոր հակակառավարական ցուցարարներ նստացույց են սկսել Հոնկոնգի միջազգային օդանավակայանի ժամանման սրահում: Ակցիան կտեւի երեք օր: Այդ մասին հայտնել է տեղի հեռուստատեսությունը:
Հավաքվածները վանկարկում են կարգախոսներ եւ ուղեւորներին բաժանում թռուցիկներ մեգապոլիսի ճգնաժամային իրադրության մասին տեղեկատվությամբ: Մասնակիցները խոստացել են վանդալիզմի ակտեր չկատարել, չխախտել օդանավակայանի աշխատանքը եւ չփորձել ներթափանցել արգելված գոտիներ, ինչը հետեւում է Telegram-ալիքում նրաց նամակագրությունից, որը հատուկ ստեղծվել է միջոցառման համակարգման համար:
Երկու ամիս առաջ այստեղ զանգվածային բողոքներ սկսվեցին տեղական իշխանությունների կողմից նախաձեռնված օրինագծի դեմ, որը նպատակ Է դնում կարգավորել այն անձանց Հոնկոնգից մայրցամաքային Չինաստանին հանձնելու մեխանիզմը, որոնց կասկածում են ՉԺՀ-ի օրենեքների խախտման մեջ կամ որոնք գտնվում են հետախուզման մեջ: Հասարակայնության ճնշման ներքո տեղի վարչակազմի ղեկավար Քերրի Լամն օրինագիծը հանել է օրակարգից, բայց դա չի կանգնեցրել հակակառավարական բողոքների ալիքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: