ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն օգոստոսի 8-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին:
Հասարակական կարգի պահպանության ամրապնդման, հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով օգոստոսի 4-ին Արմավիրի ոստիկաններն իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Ոստիկանության Արմավիրի, Վաղարշապատի, Մեծամորի, Բաղրամյանի բաժիններ տարբեր կասկածանքներով բերման են ենթարկվել ընդհանուր 74 անձ։
Եվրոպա լիգայի երրորդ փուլի շրջանակներում հայկական «Փյունիկը» կընդունի անգլիական «Վուլվերհեմթոնին»: Հայկական ակումբին բաժին է հասել ամենադժվար մրցակիցներից մեկն այս փուլում: Սակայն սեփական երկրպագուների աջակցությունը կարող է օգնել «Փյունիկին» հաջողության հասնել:
Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը օգոստոսի 8-ին հանդիպել է Բելառուսի առողջապահության նորանշանակ նախարար Վլադիմիր Կարանիկի (Владимир Караник) հետ։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի կարծիքով` լավ կլիներ, որ լրատվամիջոցի ձեռքերում չհայտնվեին Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ քննչական գաղտնի փաստաթղթերը:
Իր խոսքում Փաշինյանը խոսեց ՀՀ-ի՝ «ձախողված» պետություն լինելու մասին, որը գիտական տերմինոլոգիայով այդքան էլ ճիշտ ձևակերպում չէ, քանի որ միջազգային փաստաթղթերում ընդունված է կիրառել «խոցելի» պետություն ձևակերպումը։
ՀՀ կառավարության վերջնական նպատակը Հայաստանում և Արցախում զանգերի միասնական գնային համակարգ ունենալն է:
«Տարի ու կես հանձնաժողովը աշխատել է, մեզ են փոխանցվել նաեւ փաստահավաք խմբի զեկույցները, նույնիսկ նրանց մասնավոր զեկույցները հանձնաժողովը ընդունել է եւ պաշտոնապես կցել է իր զեկույցին, բայց նման քննարկում, նման հիմքի, նման փաստի, որի վրա կարող էին նման պնդում անել, ես չեմ հանդիպել , հանձնաժողովը չի հանդիպել»,- մեզ հետ զրույցում շարունակեց 2008թ. մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ նախկին ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը:
Կորեայի Հանրապետության կառավարությունը դադարեցրել է այն օրենքում ուղղումների նախագծի քննարկումը, որի համաձայն Ճապոնիան պետք է հանվի Հարավային Կորեայի գերակա առեւտրական գործընկերների ցուցակից։
ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հիմնադրած Տեղեկատվության ստուգման կենտրոնն անդրադարձել է FIP.am-ի՝ Հայաստանի արտաքին պետական պարքի մասին ուսումնասիրությանը՝ այն որակելով որպես ապատեղեկատվություն։
Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել հարձակվող Դմիտրի Լավրիշևի հետ։
Ղրղզստանում ձերբակալել են երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին:
Օգոստոսի 8-ին ոչ մեծ ինքնաթիռ է ընկել ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգի հարավ-արեւելքի Ուիլոու-Գրոուվ քաղաքի բնակելի տներից մեկի բակում, զոհվել է երեք մարդ, որոնք գտնվում էին օդանավում:
168.am-ի հետ զրույցում ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով BBC-ի հրապարակմանը և մեր այն հարցին, թե ինչո՞ւ հոդվածը հրապարակվեց հիմա, և ինչո՞ւ է այնտեղ սլաքներն ուղղվում Արցախի գեներալի վրա, պատասխանեց՝ փաստ է, որ նոր իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գուցե գիտակցված, գուցե՝ այլ ուժերի ուղղորդմամբ կամ հորդորով, արցախյան ճակատում, բանակցություններում, անվտանգության ոլորտում առաջացրել են բազմաթիվ խնդիրներ։
Ըստ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տրամադած տեղեկության՝ առաջին ցնցումի ուժգնությունը կազմել է 4.2 մագնիտուդ, իսկ 6 րոպե անց նույն նահանգում գրանցվել է ևս մեկ երկրաշարժ արդեն 6 բալ ուժգնությամբ։
Երեկ BBC-ի ռուսական ծառայությունը հրապարակեց «Ո՞վ է 2008թ. Երևանում կրակել ցուցարարների վրա. քննությունը մատնացույց է անում Ղարաբաղից ջոկատի վրա» վերնագրով հոդվածը։
«Ավելին, դեռևս 2019 թվականի հուլիսի 4-ին նրանք հարցում էին ուղարկել ՀՔԾ՝ Մարտի 1-ի գործով որոշ տեղեկություններ ճշտելու նպատակով, սակայն հուլիսի 9-ին ՀՔԾ-ից նրանց պատասխանվել է, որ նրանց հարցերի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի կարող տրամադրվել՝ նախաքննության շահերից ելնելով», – հավելեցին Հատուկ քննչական ծառայությունից:
Ղրղզստանի խորհրդարանը որոշում չի ընդունել նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի ձերբակալման փորձի հետ կապված իրադրության սրվելու կապակցությամբ երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին:
«Յուվենթուսի» հարձակվող Պաուլո Դիբալան չի պատրաստվում տեղափոխվել անգլիական ակումբ:
Լեհաստանի խորհրդարանի խոսնակ Մարեկ Կուխչինսկին հայտարարել է, որ հրաժարական կտա կառավարական ինքնաթիռն օգտագործելու հետ կապված սկանդալի պատճառով։
Անուղղակի հարկերը սպառման հարկեր են։ Դրանց վճարողը ժողովուրդն է։ Հետևաբար, երկարաժամկետ հատվածում դրանց անընդհատ ընդլայնումը հարաբերականորեն աղքատացնում է ժողովրդին։ Աղքատացնելով ժողովրդին մենք նեղացնում ենք բյուջեի ընդլայնման բազան։
Օգոստոսի 7-ին Մոսկվա-Երևան (NWS377) չվերթի ժամանակ, Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից մեկնող «Nordwind Airlines» ավիաընկերության կողմից շահագործվող Airbus A 321 տեսակի օդանավի թռիչքն ընդհատվել է օդանավի հրամանատարի կողմից՝ թափավազքի ժամանակ շարժիչում առաջացած տեխնիկական խնդրի պատճառով:
Քննչական մարմինների գործառույթն է՝ պարզել, թե ինչպես են մարտի 1-ի քրեական գործի վերաբերյալ գաղտնի փաստաթղթերը, նյութերը հայտնվել օտարերկրյա լրատվամիջոցի տրամադրության տակ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ Հարություն Անոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ 2018թ. մայրաքաղաք Երևանում արձանագրվել է գրպանահատության 518 դեպք, բացահայտվել է 334-ը, իսկ 2019թ. առայսօր արձանագրվել է գրպանահատության 363 դեպք, բացահայտվել է 179-ը:
Ներհայաստանյան քաղաքական գործընթացները շատ կտրուկ կերպով տեղափոխվում են միջազգային արենա, ավելին, այդ մասին հստակ ուղղորդված մի հրապարակմամբ հանդես եկավ բրիտանական BBC հեռուստաալիքի ռուսական ծառայությունը։
«Արսենալը» միանգամից պայմանավորվել է երկու տրանսֆերի շուրջ:
Ղրղզստանի ուժայինները նոր գրոհ են սկսել Չույսկի մարզի Կոյ-Տաշ գյուղում երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի նստավայրի վրա:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 8-ին հրամանագիր է ստորագրել Արթուր Մկրտչյանին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակելու մասին:
Ժամանակակից հասարակությունը հաճախ անվանվում է մեդիոկրատիկ, որտեղ իրական իշխանությունը պատկանում է զանգվածային լրատվության միջոցներին: Ինչպես քանիցս նշել ենք՝ արդի աշխարհում քաղաքական տեղեկատվական-հաղորդակցական գործընթացներում հաճախ կիրառվում են ոչ թե առանձին հնարքներ, այլ հատուկ մանիպուլյատիվ տեխնոլոգիաներ: Այս պարագայում առանձնահատուկ դերակատարում ունեն քաղաքական առասպելների ստեղծումն ու տարածումը։
ՀԱՊԿ-ն անվտանգության լուրջ սպառնալիք չի ներկայացնում ՆԱՏՕ-ի համար: