ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արման Հովնանյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Հովհաննես Հայրապետյանին:
Աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։
Նա վստահեցրեց, որ, եթե ներկայիս իշխանությունը պետք է «հագնի Սերժ Սարգսյանի համար կարված կոստյումը», ապա իրենք դրա դեմ պայքարելու են, քանի որ չեն կարող մտածել, թե «Սերժն այն լավ չէր հագնում, իսկ Նիկոլը լավ է հագնում»։
Ռուսաստանում քաղաքական գործիչները անդրադարձել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Ղրիմի մասին արված հայտարարությանը:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ. մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի 27-ամյա բնակչին:
«Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցների կողմից օգոստոսի 8-ին ժամը 08:05-ի սահմաններում, Երևան-Փարիզ 1061 թռիչքով մեկնող ուղևորի ուղեբեռի զննման ժամանակ հայտնաբերվել է «EKOL Special 99, 99մմ․ EU-1520760» տեսակի 6 փամփուշտներով լիցքավորված ատրճանակ:
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների համակարգմամբ զբաղվող նախաձեռնող մարմնի ատենապետ Խոսրով Քյոլեդավիթօղլուն և փոխատենապետ Սարգիս Չավուշյանը հանդիպել են Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի, փոխնախարարի և նախարարության այլ պաշտոնյաների հետ:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ » կողմից հեմոդիալիզի պարագաների գնման նպատակով հայտարարած մրցույթի ընթացակարգի մշտադիտարկման արդյունքում պարզվեց, որ կրկին ընթացակարգերը խախտվում են և չեն ապահովվում «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի պահանջները:
Գերմանիայում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելը հնարավոր է համարել ամերիկացի զինծառայողների մի մասին Գերմանայի Դաշնային Հարապետությունից (ԳԴՀ) այլ վայր փոխադրումը:
Իշխանությունների կողմից ձերբակալված՝ Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հրաժարվել է համագործակցել հետաքննության հետ:
«Մենք «ՍանիՏեքին» կոպեկ առ կոպեկ տալիս ենք իր գումարները, իսկ մնացածը՝ բյուջեից հատկացումներ ենք կատարում, և դա նույնն է, որ մեր տունը վերանորոգման տանք ինչ-որ վարպետի, որը պահանջի իքս գումար ու իր աշխատանքը պատշաճ չկատարի, մենք էլ կողքից մի հատ ուրիշ վարպետ բերենք կամ սկսենք նույն գործը լրացուցիչ գումար հատկացնելով անել»:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ խարդախություն կատարած անձի ինքնությունը։
Օգոստոսի 9-ին, ժամը 15:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցի թիվ 112 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կոնվերս Բանկում ամփոփել են #ՎիզաԴեպիԵվրոպա (# VisaToEurope) ակցիայի արդյունքները: Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ գործակցության շրջանակում իրականացված ակցիայի 10 հաղթողները իրենք են որոշել, թե եվրոպական 10-ը քաղաքից որտեղ են անցկացնելու հանգիստը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանին տրամադրել է 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2019 թվականի օգոստոսի 19-30-ը ներառյալ:
Е-draft էլեկտրոնային կայքում ՀՀ արդարադատության նախարարության կողմից տեղադրվել է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներն կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։
Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս տեսանյութը՝ գրելով. «Ղրղըզ արտիստը ի պատիվ հայկական պատվիրակության կատարում է «Ես չեմ ուզում քեզ մոռանալ» երգը:)»:
Հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանը ուղերձով միացել է «Դեմ եմ բռնությանը կոչին. Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է տեսանյութ:
«Մենք ի՞նչ ենք ուզում՝ բարդակ երկի՞ր, շունը տիրոջը չճանաչող երկի՞ր։ Հումորով ասեմ՝ երեկ մտածում էի՝ ինչ լավ է, որ ես շուն չեմ պահում, որովհետև նա ինձ չէր ճանաչելու այս վիճակում, այսքան ամեն ինչ խառվել է իրար»,- նշեց Էդմոն Մարուքյանը։
Իսպանիայի պետական օդերեւութաբանական գործակալությունը օգոստոս 9-ին տապի պատճառով նախազգուշացում է հայտարարել թագավորության գրեթե բոլոր արեւելյան նահանգներում։
Սերբիան մտադիր չէ անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին կամ ցանկացած այլ ռազմական միության:
Օգոստոսի 9-ին, ժամը 12:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ Տիգրան Մեծի փողոցի թիվ 2 շենքի տներից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Եթե հոդվածի վերնագիրը հանենք, որտեղ որոշակի էպատաժային էլեմենտ կա, այնտեղ բավականին բալանսավորված էլեմենտներ կան։ Կարող է՝ 100 տոկոսով բալանսավորված չէ, մի կողմի կարծիքը շատ է, մյուսինը՝ ավելի քիչ, բայց մենք տեսնում ենք, որ կա հստակ քննադատություն վարույթն իրականացնող մարմնի։ Դա այն է, ինչ մենք ենք բարձրաձայնում»։
«Երևան համայնքը և անձամբ Երևանի քաղաքապետն ունի ուղղակի պարտավորություն՝ ապահովելու Երևանի աղբահանությունը և սանիտարական մաքրումը: Այդ պարտավորությունը 2013 և 2015 թվականների պայմանագրերի համաձայն՝ քաղաքապետարանը պատվիրակել է «ՍանիՏեք» ընկերությանը»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները՝ «Ո՛չ քաղաքական հետապնդմանը» պաստառներով այս պահին ակցիա են իրականացնում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց:
Հաջորդ շաբաթ մենք կլինենք Գյումրիում «Մարդու իրավունքների հակակոնֆլիկտային կենտրոն» ՀԿ մեր գործընկերների հետ շիրակցիներին անվճար իրավական խորհրդատվություն տրամադրելու համար։
Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիան՝ ՄԻՊ գրասենյակի դիմաց:
Կադաստրի կոմիտեի Երևանի «Կենտրոն» գրասենյակի պետ նշանակվեց Սամվել Մնացականյանը։ Մասնագիտությամբ իրավաբան (ԵՊՀ), 63-ամյա Մնացականյանը մինչ այս զբաղեցնում էր Կոմիտեի իրավաբանական վարչության պետի պաշտոնը (2014 թվականից)։ Իրավաբանական վարչության պետի թափուր պաշտոնի համար Կոմիտեն մրցույթ է հայտարարել։