
Հնդկաստանում մուսոնային տեղատարափների զոհ է դարձել առնվազն 17 մարդ

Առնվազն 17 մարդ է զոհվել, 22 հազարը՝ տարահանվել Հնդկաստանի Քերալայի հարավային նահանգում, որն արդեն ավելի քան մեկ ամիս է, ինչ գտնվում է հզոր մուսոնային տեղատարափ անձրեւների տիրապետության տակ: Այդ մասին հայտնել են տարածաշրջանի արտակարգ ծառայությունները:
Այդ տեղեկատվության համաձայն՝ նահանգի ամբողջ տարածքում բացվել Է ժամանակավոր բնակության 315 ճամբար, ուր այժմ տեղափոխում են առավել տուժած շրջանների բնակիչներին:
Ինչպես պնդում են փրկարարները, այսօրվա դրությամբ հեղեղումներն ընդգրկել են Քերալայի օկրուգների մեծ մասը: Դրանցից չորսում, որտեղ տեղումները լիովին ջրի տակ են առել մի շարք գյուղեր՝ դրանք կտրելով մնացած աշխարհից, հայտարարվել է վտանգի կարմիր (առավելագույն) մակարդակ:
Տեղի իշխանությունները խնդրել են զինվորականներին՝ օգնել տարհանելու տուժած շրջանների բնակիչներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: