«Բոլորից շուտ: Դե գրեթե» Telegram-ալիքը հրապարակել է Ժուկովսկի օդանավակայանի շրջանում ինքնաթիռի կոշտ վայրէջքի վայրից ուղեւորների տարահանման տեսագրությունը, որը տրամադրել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Երթևեկության անվտանգության բարելավման և խաչմերուկի անցանելիության բարձրացման նպատակով 2019 թվականի օգոստոսի 16-ից Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա-Մալյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Նոր Զելանդիայի Ուղղիչ հիմարկությունների վարչությունում խոստովանել են, որ Բրենտոն Թարանթին, որը մեղադրվում է մարտի 15-ին Քրայսթչերչում ահաբեկչական գործողություններ կատարելու մեջ, սխալմամբ թույլ են տվել բանտի մենախցից նամակ ուղարկել ազատություն:
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ձախ ազդրում մկանային անհանգստություն է զգում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Էդ մարդիկ չհասկացան էն պատասխանատվությունը, որը դրվել է իրենց ուսերին»:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 16-ին ժամը 10:00-22:00 կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի՝ Սասունցի Դավիթ փողոցի 40-70 համարների, Աթոյան, Բելինսկի, Սուվորով, Լորիս Մելիքով, Չեռնիշևսկի փողոցների ջրամատակարարումը:
Եթե Կառավարության ղեկավարը մի թիվ է ասում և նույն Կառավարության կազմի մեջ գտնվող կառույցը բոլորովին այլ թիվ, ապա դրա հետ կապված որևէ մեկնաբանություն չպետք է լինի, այլ երկու կողմերը պետք է տվյալներին ավելի լավ ծանոթանան և հասկանան, թե ինչու են տարբեր թվեր հրապարակում։
Օգոստոսի 14-ին, ժամը 9-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Կոնդում ապօրինի ծառահատում է, անհայտ անձինք դանակով և մահակներով հարձակվել են իրենց աշխատակիցների վրա: Երկու րոպե անց ստացվել է նոր ահազանգ. անհայտ քաղաքացին հայտնում էր, որ Ռուսթավելու փողոցում դանակահարություն է, մեկի ոտքին են խփել՝ արնհոսում է:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ԱՄՆ-ի հիփոթեքային պարտքը հասել է պատմական առավելագույնին՝ գերազանցելով 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակների ռեկորդը: Այդ մասին ասված է Նյու Յորքի դաշնային պահուստային բանկի կողմից հրապարակված զեկույցում:
Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած «Ուրալյան աղիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավի օդաչու Դամիր Յուսուպովը հայտարարել է, որ իրեն հերոս չի համարում, քանի որ կատարել է իր պարտքը:
«Իհարկե, մեծ ակնկալիքներ չպետք է ունենալ, բայց եթե հայ գործարարները կարողանան ճիշտ աշխատել, մենք մեր դիրքը չենք զիջի ԵՏՄ մյուս երկրներին: Ավելին, եթե Իրան-ՌԴ առևտրաշրջանառությունը չհաշվենք, ապա մենք առևտրաշրջանառության մասով, թերևս, հավասար ենք Ղազախստանի հետ, այն դեպքում, որ Ղազախստանի հետ Իրանն ունի երկաթգիծ, ենթակառուցվածքներն ավելի բարվոք են»:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խորհուրդ եմ տալիս ոմանց «հեռու խաղալ» մեզանից, հակառակ պարագայում մշտապես հանդիպելու եք առնվազն այսպիսի քաղաքական, մարդկային և իրավական դիմադրությանը»:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Վանաձորի 32-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
ԱՄՆ-ը Հոնկոնգում նախահամաձայնության է եկել հանցավոր տարրերի հետ եւ «խելահեղորեն» ներքաշվել հանցավոր հակաչինական գործունեության մեջ:
«Չեմ կարող չնկատել, որ ատելության խոսքը, որպես այդպիսին, մեծամասշտաբ դարձավ իշխանափոխությունից հետո և հենց այդ գործընթացների իրականացման արդյունքում։ Պայքարի հենց այդ ձևն էր ընտրված այն ժամանակվա՝ ընդդիմության, հիմա արդեն՝ իշխանություն դարձածների կողմից, երբ Արմեն Աշոտյանի և Էդուարդ Շարմազանովի բնակարանների մոտ կախվել էին սև ժապավեններ…»:
Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղու սկզբնամասում՝ առվի մեջ, 2 հատ պայթուցիկ սարք է նկատվել:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հակերային փորձը՝ գողանալ իրանական Grace 1 տանկերը, որն ավելի քան մեկ ամիս վերահսկողության տակ է վերցվել Ջիբրալթարում, ցույց է տալիս ամերիկյան իշխանությունների կողմից օրենքի անարգումը:
ԱՄՆ-ի տասներեք նահանգներ հայց են հարուցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ փորձելով արգելափակել Սպիտակ տան կողմից օգոստոսի 12-ին հայտարարված միգրացիայի նոր կանոնների ուժի մեջ մտնելը: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Մասաչուսեթսի նահանգից սենատոր Էլիզաբեթ Ուորենը, որը ձգտում է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրվել 2020 թվականի ընտրություններում, ժողովրդականության ցուցանիշով գրեթե հավասարվել Է ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին, որն ավելի վաղ անվերապահ առաջատարն էր դեմոկրատ ընտրողների շրջանում:
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մամիկոնյան փողոցում այրվել է կուտակած խոտ:
ՀՀ Զինված ուժերի ևս մեկ փոքր զորամաս անցավ սննդի նոր համակարգին:
Արցախում քաղաքական գործընթացները զարգանում են երկրաչափական պրոգրեսիայով, անգամ որոշակի պասիվության դեպքում հանրությունը չի հասցնում հետևել դեպքերի ընթացքին։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տնտեսագիտական համալսարանի դասախոսը քննություն վերցնելու ընթացքում, պատկերացնու՞մ եք, խաչապուրի է կերել: Եվ այս «դարի հանցագործությունը» Տնտեսագիտական համալսարանի ռեկտորը անմահացրել է ֆոտոսյուժեով ու որպես top-news ներկայացրել լրագրողներին»:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ասում են՝ Փաշինյանը վկայակոչելով իր ծանրաբեռնված գրաֆիկը եւ զբաղվածությունը, այսօր չի ընդունել Ամուլսարի հարցով կառավարության շենքի մոտ բողոքող հպարտ քաղաքացիներին»:
Թուրքիայի տնտեսության նկատմամբ վստահությունը մեկ տարի առաջվա համեմատ ավելացել է, սակայն տնտեսական խնդիրները երկրում դեռ շարունակվում են։ Նման տեսակետ է հայտնել հոլանդական «ABN Amro» բանկի տնտեսագետ Նոռա Նոյթեբումն իր հեղինակած զեկույցում։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կգործուղվի Կիպրոսի Հանրապետություն՝ Նիկոսիա:
«Կանեփ-Կակաչ» համալիր-օպերատիվ-կանխարգելիչ միջոցառուման շրջանակներում օգոստոսի 15-ին, ժամը 03.20-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել ԱՄՆ քաղաքացի 39-ամյա Մովսես Բ.-ն:
«Դատարանը քիչ առաջ բավարարել է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության հիմնադիրի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Վերջինիս ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի մասով»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: