
Ինչու է Ռոնալդուն անհատական մարզվում

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ձախ ազդրում մկանային անհանգստություն է զգում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Այդ պատճառով 34-ամյա պորտուգալացի հարձակվողը բաց կթողնի «Յուվենթուսի» հերթական մարզման հանդիպումը: Մոտակա մի քանի օրերի ընթացքում Ռոնալդուն կմարզվի անհատական ծրագրով:
Ռոնալդուն Թուրինի «Յուվենթուս» տեղափոխվեց 2018թ. ամռանը Մադրիդի «Ռեալից»: Նրա տրանսֆերի արժեքը կազմեց 117 մլն եվրո: Ռոնալդուի և «Յուվենթուսի» միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2022թ. ամառ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը