«Ձեր իրավական միտքը սահմանափակվում է «շեֆն ա ասել» նախադասությամբ, իսկ բարոյական ու էթիկական նորմերը սահման չունեն, քանզի չկան». Արփինե Հովհաննիսյան
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ուրախ եմ, որ Արամ Բարսեղյանը ազատության մեջ է։ Նրան ճանաչողները այդ թվում՝ ես գիտենք իր մարդկային որակները։ Բայց միայն այն, որ նա ազատության մեջ է չի մեղմացնում ՀՔԾ-ի՝ որպես հայ իրավական մտքի վերջին առկայծող փարոսի բարոյական, իրավական ու քաղաքական մեղքը։
Ձերբակալել մեկին, ով չի խուսափել, ընդունել է իր մեղքը ու պատրաստ է եղել վերականգնել վնասը ունակ է միայն նա, ով չի ամաչում իր հայելային արտացոլումից։ Իսկ Դուք տիա՛րք, ավաղ, արդեն նույնիսկ հայելային դիմագիծ չունեք։ Ձեր պատկերացրած արդարությունը հասնում է մինչեւ ձեր քաղաքական քինախնդրության սահմանը, ձեր իրավական միտքը սահմանափակվում է «շեֆն ա ասել» նախադասությամբ, իսկ բարոյական ու էթիկական նորմերը սահման չունեն, քանզի չկան։
Կեցցե այն Հայաստանը, որտեղ պիտի ձերբակալվի Արամը Հին ու Նոր Հայաստանի վատնողների փոխարեն կամ զուգահեռ»: