Շոտլանդիայում բրիտանական Պահպանողական կուսակցության առաջնորդ Ռութ Դեւիդսոնը օգոստոսի 29-ին հայտարարել է, որ թողնում է իր պաշտոնը, ինչն անխուսափելիտորեն կհանգեցնի թագավորության հյուսիսում թորիների դիրքերի թուլացման:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, եւ նրանք քննարկել են «նորմանդական քառյակի»՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստումը, որը պետք է տեղից շարժի «Մինսկի համաձայնությունների» կատարման հետ կապված իրադրությունը:
2019թ-ի օգոստոսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
«Իշխանությունները վերջերս հաճախ են նշում, որ ամեն օր իրենք բախվում են կառավարման խնդիրների հետ՝ նկատի ունենալով նախորդ իշխանություններից մնացած խնդրահարույց ժառանագությունը: Իհարկե, սա խնդիր է և այս դիտարկումը թերևս նաև տեղին է: Սակայն այդ խնդիրների օպերատիվ և կարծես այլևս անկաշկանդ լուծման համար ահռելի միտք, լուծումներ և ժամանակ ծախսելու և փնտրելու փոխարեն իշխանությունները գերադասում են երկար էքսկուրսիոն PR ժամավաճառությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Պարոն Դավթյան, ձեր ասածից ստացվում է՝ ի՞նչ պետք է անենք, եթե թույլտվություններն ապօրինի են տրվել, շատ բարդ իրավիճակ է։ Եթե 200-ն էլ գործող տնտեսություն են, ստացվում է բռնել, դրանք փակել։ Պետք է քննարկել և հասկանալ»։
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանել է Մինսկ, որտեղ հանդիպում կունենա Բելառուսի նախագահի եւ արտաքին գործերի նախարարի հետ:
Օգոստոսի 29-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Ոչ մի իրեն հարգող և պրոֆեսիոնալ իրավաբան չի կարող մաս կազմել և գործիք դառնալ Հայկական շահի հետ ոչ մի աղերս չունեցող, մերժված և տապալված օրակարգի իրացմանը, որը թելադրված ու պարտադրված է «հեղափոխության» արտաքին տերերի կողմից։
«Ավտոմեքենաների վերաարտահանումը չի արձանագրվում պաշտոնապես, որովհետև դա ԵԱՏՄ տարածք գնացող ֆիզիկական անձանց միջոցով է, ընդ որում՝ առանց գրանցումների: Համապատասխանաբար՝ արտահանման 19.5% աճը գրանցվել է առանց այդ գործոնի»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Իրանը չի կարող ԱՄՆ-ի հետ բանակցությունների գնալ այն պայմաններում, երբ Վաշինգտոնի կողմից պատերազմ եւ տնտեսական ճնշում է պարտադրվում:
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշման նախագծին, ըստ որի՝ ավտոմեքենայի մաքսազերծումից հետո «Ժամանակավոր» տեսակի համարանիշներ կարող են հատկացնել նաև տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպում իրականացնող մաքսային մարմինները:
Մեղրու ազատ տնտեսական գոտու հետ կապված իրավական խնդիրներ էին եղել շրջակա հողերի հետ կապված, որից կառավարությունը պետք է խուսափի Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման ժամանակ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից հետաքրքրվեցին՝ արդյոք նա՞ է ԱԱԾ-ին տրամադրել այն տվյալները, որոնց հիմա վրա ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը:
ԱԱԾ պետի նախկին տեղակալ, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանի խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի ուզում հասկանալ, որ Ամուլսարը հայ ժողովրդի սիրտն է, ավելին, ըստ նրա՝ վերջերս վարչապետը Ծաղկաձորում հավաք է արել և կուսակիցներին կոչ արել, որպեսզի հանքի շահագործման հարցում սատարեն իրեն։
Թուրքիայի արդարադատության նախկին նախարար Սադուլլահ Էրգինը դուրս է եկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից:
«Մենք մինչև հունիս ամիսը ներառյալ ունեինք պաշտոնական տվյալներով արտահանման ծավալի զիջում նախորդ տարվա 6-ամսյա ժամանակահատվածի առնչությամբ»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագիծ ընդունեցինք, որի բովանդակությունը կարճ կարելի է բնորոշել այսպես՝ Вор должен сидеть в тюрьме!»:
«Յուվենթուսն» առաջ անցավ «Մանչեսթեր Յունայթեդից» Ինստագրամում հետևորդների քանակով:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2012-2019 թվականների ողջ ընթացքում հանրակրթական դպրոցների եւ մարզադպրոցների համար մարզագույք ձեռքբերելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է ընդհանուր առմամբ 420 միլիոն դրամ:
Պատկերացնում եմ` այդ հանդիպմանը ներկա դեսպանների քմծիծաղը, որոնցից շատերն արդեն առերեսվել են նոր խորհրդարանի ներկայացուցիչների սկանդալային արկածների հետ տարբեր երկրներում:
Այսօր կառավարության նիստում հաստատվեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սամվել Կարապետյանը ներկա կգտնվի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆ փուլի «Ֆ91 Դյուդելանժ»-«Արարատ-Արմենիա» պատասխան հանդիպմանը: Հանդիպումը կկայանա օգոստոսի 29-ին, Լյուքսեմբուրգում:
Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան օգոստոսի 29-ի առավոտյան ընդունել է երկրի պաշտոնաթող եղած վարչապետ Ջուզեպե Կոնտեին եւ նրան հանձնարարել՝ կազմել նոր ազգային կառավարություն:
ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի շրջանակում ԱԺ-ում պատգամավորների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ ելույթ է ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Իջևանի համայնքապետարանում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի մի շարք հանգամանքներ:
ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սանային օգոստոսի 28-ին ԵՏՀ-ում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտի ձևավորող ժամանակավոր համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերի ավարտման հարցերը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց՝ այս տարի Սևանից 50 մլն խմ պակաս ջուր է բաց թողնվե՞լ:
«Լիդիանը» Տորոնտոյի բորսայում ցուցակված ընկերություն է, որն ունի տարբեր ինստիտուցիոնալ և այլ բաժնետերեր, վարկատուներ: Դրանց մի մասն ամերիկյան, բրիտանական կամ այլ երկրների խոշոր կազմակերպություններ են:
Ռուսաստանում կայացած «Միջազգային ավիատիեզերական սրահ» (МАКС-2019) ցուցադրության ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից հետաքրքրվել է, թե ի՞նչ արժե ռուսական արտադրության «Aurus» լիմուզինը, որից ունի նաև Պուտինը։