«Ամեն ինչ տանում է դրան, պարո՛ն վարչապետ». Սուրեն Պապիկյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց՝ այս տարի Սևանից 50 մլն խմ պակաս ջուր է բաց թողնվե՞լ:
Նախարարը հաստատեց և նշեց, որ սեպտեմբերի առաջին տասնօրյակում կտեսնենք Սևանա լճի մակարդակի բարձրացում նախորդ տարվա համեմատությամբ:
«Հիմա լրիվ վստա՞հ ենք, թե՞ դեռ լրիվ վստահ չենք, որ օրենքով նախատեսվածից ավելի ջրառի կարիք չենք ունենա այս տարի»,- հարցրեց Ն.Փաշինյանը:
«Ամեն ինչ տանում է դրան, պարո՛ն վարչապետ»,- պատասխանեց Ս.Պապիկյանը:
Ն.Փաշինյանը նկատեց, որ նախարարը վերապահումով է ասում, բայց նաև հաստատեց, որ ամեն ինչ տանում է դրան:
Վարչապետը նշեց, որ ջրի պակաս բաթողնումը պայմանավորված է բարենպաստ եղանակային պայմաններով և ջրի կառավարման մեջ տեղի ունեցած փոփոխություններով.
«Բայց ուսումնասիրությունները բերում են նրան, որ ավելի շատ կառավարման փոփոխությունները կապ ունեն դրա հետ, տարվա սկզբից և անցյալ տարվա վերջից, եկեք խոստովանենք, այն նյարդային աշխատանքը, որ արեցին կառավարությունը և իրավապահ մարմինները, պետական վերահսկողության ծառայությունը»:
Նա հույս հայտնեց, որ այս առիթներով հարուցված քրեական գործերն իրենց տրամաբանական ավարտին կհասնեն և այդ բացասական իրողություններն ի վերջո արմատախիլ կարվեն այս ոլորտից: