Տնտեսական հեղափոխության ընթացքից շեղում չկա. Տիգրան Խաչատրյան
«Ավտոմեքենաների վերաարտահանումը չի արձանագրվում պաշտոնապես, որովհետև դա ԵԱՏՄ տարածք գնացող ֆիզիկական անձանց միջոցով է, ընդ որում՝ առանց գրանցումների: Համապատասխանաբար՝ արտահանման 19.5% աճը գրանցվել է առանց այդ գործոնի»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Ըստ նրա՝ եթե ավտոմեքենաների գործոնը ներառվեր արտահանման մեջ, ցուցանիշն ավելի բարձր կլիներ:
Անդրադառնալով Լեհաստանում սեպտեմբերի սկզբին կայանալիք տնտեսական ֆորումին, որին ՀՀ վարչապետը չի մասնակցելու, նախարարը նշեց, որ Հայաստանի բացակայությունն այդ ֆորումից որևէ հետևանք չի ունենա, քանի որ ֆորումների ժամանակ երկրի պաշտոնյաները կոնկրետ օրակարգեր են քննարկում, իսկ ՀՀ-ն մասնակցում է բազմաթիվ այլ միջոցառումների, որտեղ ավելի արդյունավետություն կարող է գտնվել:
Հարցին՝ տնտեսական հեղափոխության ընթացքն ըստ պլանավորվածի՞ է գնում, Տ.Խաչատրյանը վստահեցրեց, որևէ շեղում չկա: