Ամուլսարի հանքի շահագործման խնդիրը առնչվում է մեր ժողովրդի համար այնպիսի կենսական հարցերի, ինչպիսիք են երկրի բնակիչների առողջությունը, առողջապահական և հանգստի ինդուստրիան, բնապահպանությունը, տուրիզմը, հանքարդյունաբերությունը և ընդհանրապես տնտեսական զարգացման մոդելի ընտրությունը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, մեկնարկել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոց ընտրելու ԱԱԾ-ի միջնորդության քննությունը:
Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումների արդյունքներով՝ «Այաքսը», «Բրյուգեն» և «Սլավիան» դուրս են եկել խմբային փուլ:
Օգոստոսի 29-ին, ժամը 06:20-ին վերսկսվել են օգոստոսի 28-ին, ժամը 18:09-ին Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղին հարակից անտառում բռնկված հրդեհի շիջման աշխատանքները:
Շվեդիայից տասնվեցամյա Էկոակտիվիստուհի Գրետա Տունբերգը, որն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի, օգոստոսի 28-ին Malizia II զբոսանավով ժամանել է Նյու Յորք։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օգոստոսի 29-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պատվիրակությանը` ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վիտալի Կոխի գլխավորությամբ:
«Կարծում եմ՝ սրանով դատարանը թույլ տվեց ոչ իրավաչափ գործառույթ, որի վերաբերյալ մենք փաստաթղթեր ենք նախապատրաստում ՄԻԵԴ ուղարկելու համար»,- եզրափակեց փաստաբանը։
«Բարսելոնայի» և «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն կարծիք է հայտնել, որ իր հայրենակից Նեյմարն աշխարհի երեք լավագույն ֆուտբոլիստների շարքում չէ:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը պարգևատրել է մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանին, որը 1999 թվականից մինչև այժմ վարում է համահայկական խաղերի մարզական շքերթը: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մեդալով պարգևատրված մեկնաբանը խաղերը որակել է հայապահպանության լավագույն միջոց:
Կառավարությունն Ազգային անվտանգության ծառայությանը հատկացրեց 250 մլն դրամ՝ համապատասխան սարքավորումների ձեռքբերման նպատակով։
Օգոստոսի 28-ին, ժամը 08.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունքթաթային հոդի հետին երեսի ջնջխված վերք ջլերի և անոթների վնասումով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 54-ամյա մի բնակիչ:
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը վստահ է, որ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունից և դատավարությունից հետո իշխանություններն այլևս ինչ էլ անեն, չեն կարող ժողովրդին զարմացնել։
Եվրամիությունը քննարկում է իր կազմի մեջ մտնող երկրներին օգնություն ցուցաբերելու հնարավորությունը, եթե նրանք հիբրիդային սպառնալիքների օբյեկտ են դարձել ԵՄ-ի այլ պետությունների կողմից:
Ուկրանայի Գերագույն ռադայի նախագահ է ընտրվել «Ժողովրդի ծառա» նախագահական կուսակցության ղեկավար Դմիտրի Ռազումկովը:
ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 2 ՀՀ քաղաքացի (Արթուր Բ., ծնված 1978 թ․ և Հրաչիկ Պ., ծնված 1985 թ.):
Թուրքիայի զինված ուժերը, համագործակցելով Թուրքիայի ազգային անվտանգության ծառայության հետ, օդային հարձակում են իրականացրել Իրաքի հյուսիսային Գարա շրջանի ուղղությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված 4 քրեական գործերով պարզվել են Գեղարքունիքի մարզպետարանի և համայնքապետարանների աշխատակիցների կողմից կատարված առերևույթ չարաշահումների հանգամանքները:
Հայտնի է, որ այսօր 16։00 վարչապետ Փաշինյանը պատրաստվում է տեսակապի միջոցով զրուցել «ELARD» ընկերության ներկայացուցիչների հետ՝ Ամուլսարի վերաբերյալ տրված եզրակացության մասին։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՄՆ-ին առաջարկում է բելառուս-ամերիկյան հարաբերություններն սկսել մաքուրէջից:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Լիլիա Աբրահամյանը:
«Նիկոլ, ո՞ւր են այդ փողերը, որ 200 մլն վերցրել ես, չե՞ս հարցրել՝ որտեղի՞ց են աշխատել այդքան փող: 1,5 տարի թողնում են, որ մարդը պատրաստվի, հետո էլ կարող է զանգել ու հետաքրքրվել, թե որ գան խուզարկության, հո բան-ման չկա՞։ Վաղն այդ մարդուն բաց են թողնելու, խոսքերս հիշեք, այդ «200 միլիոնանոց» տղան դուրս է գալու»,- ընդգծեց նա։
«Բարսելոնան» պատրաստ է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերի գործարքում ընդգրկել հարձակողական ոճի կիսապաշտպան Ուսման Դեմբելեին:
Դատելով իրենց իսկ կողմից թվարկված կազմակերպությունների հետ համագործակցող անունների ցանկից, ակնհայտ է, որ նրանց մեծ մասը, եթե ոչ՝ բոլորը, հստակ կողմնորոշմամբ ակտիվորեն սատարել են այսօրվա իշխանություններին, և լուրջ դերակատարում են ունեցել 2018 թվականի հայտնի քաղաքական իրադարձությունների ժամանակ:
Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի խոսքով՝ Ամուլսարի հարցը Նիկոլ Փաշինյանի համար դարձել է «պարադոքսալ խնդիր», քանի որ, եթե շահագործի հանքը, ապա հակասելու է հեղափոխության գաղափարներին և ոտնահարելու է ժողովրդի կամքը, մյուս կողմից՝ հեղափոխության պատվիրատուները հանդես են գալիս՝ որպես հանքի շահառուներ, որոնք երբեք թույլ չեն տա, որ այն չշահագործվի։
«Հիմա մենք էդպես թունավորված, վրեժխնդրությամբ ուզում ենք բոլորի մահը. նման զարգացում լսե՞լ եք: Խոշոր առումով հասկանալի է՝ այնպես պիտի անենք, որ անօրինականությունները հնարավոր լինի կանգնեցնել, բայց, բոլոր դեպքերում, կշիռ չունեցող զանգվածին ուրախացնելու համար՝ սրան բռնեցինք, նրան բռնեցինք…»:
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը պատրաստ է տեղափոխվել ՊՍԺ: Կոստառիկացի 32-ամյա դարպասապահն արդեն փարիզեցիների հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները, հայտնում է L’Equipe-ը:
«Դա նշանակում է, որ մենք կարող ենք ակնկալել պարտատոմսերի տոկոսադրույքների է՛լ ավելի նվազ պայմաններ, քան նախկինում, ինչն էլ նշանակում է, որ մեր հարկատուները, մենք բոլորս այդ նույն պարտատոմսերի սպասարկման համար որոշակիորեն ավելի քիչ գումար պետք է վճարենք, քան կվճարեինք, եթե գտնվեինք ավելի բարձր ռիսկային գոտում»,- ասաց Մանուկյանը:
Առնվազն 208 միգրանտների են փրկել Իսպանիայի ափերի մոտ:
«Հայտարարում են, որ անշարժ գույքի շուկայում գործարքների թիվը 14 տոկոսով աճել է. խոշոր առումով, ես իրավունք ունեմ մտածելու, որ բոլոր նրանք, ովքեր արտագաղթի ճանապարհն են բռնել, բնականաբար, իրենց տները պիտի վաճառեն. վաճառում են, գործարքների թիվն ավելանում է. դա երկրի զարգացման ցուցանիշ չի կարելի համարել»: