Դավիթ Անանյանը՝ ԱԱԾ-ին Գագիկ Խաչատրյանի դեմ փաստաթղթեր տրամադրելու մասին
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից հետաքրքրվեցին՝ արդյոք նա՞ է ԱԱԾ-ին տրամադրել այն տվյալները, որոնց հիմա վրա ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը:
«Էդ ինչի՞ց տենց ենթադրեցիք»,- արձագանքեց Դ.Անանյանը:
Ըստ նրա՝ ԱԱԾ նախաքննության մարմինը հավանաբար շատ մեծ ծավալի աշխատանք է կատարել, ձեռք է բերել շատ մեծ ծավալի փաստաթղթեր, այդ թվում՝ ՊԵԿ-ից.
«Այդ փաստաթղթերի, վկաների և տարբեր քննչական գործողությունների արդյունքում եկել է ինչ-որ եզրահանգման և մեղադրանք է առաջադրել»:
Նա նշեց, որ եթե փաստաթղթերի տրամադրումը ԱԱԾ-ին նշանակում է՝ աջակցության տրամադրում, ապա ՊԵԿ-ն աջակցել է:
Թե ինչպիսի՞ տվյալներ են պահանջել, Դ.Անանյանը հրաժարվեց պատասխանել: