
«Յուվենթուսն» առաջ անցավ «Մանչեսթեր Յունայթեդից»

«Յուվենթուսն» առաջ անցավ «Մանչեսթեր Յունայթեդից» Ինստագրամում հետևորդների քանակով:
2018 թվականի հուլիսին «Յուվենթուսն» Ինստագրամում ուներ մոտ 10 մլն հետևորդ, բայց այս տարի այդ ցուցանիշն աճել է մինչև 31.1 մլն: Այս ցուցանիշով «Յուվենթուսն» առաջ անցավ «Մանչեսթեր Յունայթեդից», որն ունի 30 մլն հետևորդ: Այս մասին հայտնում է Calcio e Finanza-ն:
Ինստագրամում թուրինյան ակումբի ժողովրդականությունը մեծապես ավելացել է թիմում հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հայտնվելուց հետո: Պորտուգացու անձնական էջն ունի 181 մլն հետևորդ:
Ինստագրամում ամենից շատ հետևորդներ ունեն միայն «Ռեալը» (76.6 մլն հետևորդ) և «Բարսելոնան» (76.1):
Պատրաստեց Անի Գաբուզյանը