ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է քարտից քարտ փոխանցումներ կատարել մոբայլ և ինտերնետ բանկի միջոցով

ՎՏԲ-Հայաստան Բանկը 18.06.2019 թ. իր մոբայլ և ինտերնետ բանկ համակարգերում մեկնարկել է Բանկի քարտերի միջև «Քարտից քարտ փոխանցում» ծառայություն և առաջարկում է իր բոլոր հաճախորդներին օգտվել ծառայության հարմարավետությունից:

Մոբայլ և ինտերնետ բանկի «Քարտից քարտ փոխանցում» ծառայությունը շատ պարզ է ու հեշտ. այն օգտագործելու համար անհրաժեշտ է մուտքագրել միայն ստացողի քարտի 16-նիշանոց համարը: Քարտի համարը մուտքագրելուց հետո համակարգն ավտոմատ կերպով լրացնում է ստացողի անունը, ազգանունը և վճարման նպատակը և արդյունքում հաճախորդը փոխանցումը կատարում է ընդամենը 3 գործողության միջոցով:

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարբերաբար փոխանցումներ և վճարումներ կատարող իր հաճախորդների առավել հարմարավետության համար առաջարկում է վերջիններիս ստեղծել փոխանցման/վճարման ձևանմուշներ՝ հետագայում գործարքն ընդամենը մեկ գործողությամբ իրականացնելու նպատակով` յուրաքանչյուր անգամ փոխանցում կատարելիս չկորցնելով ժամանակ տվյալները լրացնելու համար:

Մոբայլ և ինտերնետ բանկի ծառայությունների մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am Բանկի պաշտոնական կայքում, ինչպես նաև՝ զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Տեսանյութեր

Լրահոս