Բաժիններ՝

«Պարոն Ջանջուղազյան, սրա մասին զրո տեղեկատվություն ունենք». Միքայել Մելքումյանը՝ դժգոհեց ֆինանսների նախարարից

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով՝ 2018 թվականի բյուջեի կատարողականը կարելի է բաժանել երկու մասի՝ մինչև հեղափոխություն և դրանից հետո։

«Հիշում եմ, որ 2017 թվականի վերջին ֆինանսների նախարարը Վարդան Արամյանն էր, մինչև բյուջեի ընդունումը բերեցին մի նոր տրամաբանություն՝ հակաբյուջետային կանոնը, պարոն Ջանջուղազյան, Դուք լավ գիտեք։ Այդ կանոնի համաձայն՝ այլևս սահմանափակումներ էր դրվում արտաքին պարտքի ներգրավվման հետ կապված, բայց ի հակակշիռ դրան, բյուջեի կառուցվածքում կապիտալ ներդրումների ծավալն էապես մեծանում էր։

Այսօր խոսում էի Մանե Թանդիլյանի հետ, պարզվեց, որ այն ծավալը, որը նախատեսված էր բյուջեում կապիտալ ներդրումների ավելացման համար, ճիշտ այդ ծավալով թերակատարվել է։ Ես հիմա չգիտեմ՝ սա ինչպե՞ս է եղել, պարոն Ջանջուղազյան., եթե Դուք գիտեք, կասեք»,-ասաց Միքայել Մելքումյանը։

Նրա կարծիքով՝ Հայաստանում մարդիկ երեք բան են ուզում՝ անվտանգություն, արդարություն և աշխատանք։ Իսկ կոնկրետ բյուջեի կատարողականը պետք է քննարկվի հետևյալ համատեքստում՝ արդյունավետություն, արտադրողականություն և շահութաբերություն։

Կարդացեք նաև

«Այն մասը, որը վերաբերում է դեպի տնտեսություն խթաններ ու ազդակներ ստեղծելուն, չտեսա, որ կապիտալ ներդրումների տնտեսական կամ սոցիալական արդյունավետությունը Դուք համակողմանի ներկայացնեք։ Կապիտալ ներդրումներն ունեն տնտեսական արդյունավետության հաշվարկ։

Մենք պետք է ճյուղ առ ճյուղ տանք, թե այսինչ ճյուղում ներդրումներ կատարելը (այդ թվում՝ բյուջեից աջակցելը, կամ համաֆինանսավորումը) ի՞նչ արդյունավետություն ու արդյոք հետ գնման ժակետներ ունի՞։ Պարոն Ջանջուղազյան, սրա մասին զրո տեղեկատվություն ունենք։ Միայն մեկ թիվ եմ լսել, որ արտահանելի ոլորտի՝ 8 տոկոսով, շահութաբերությունն ավելի ցածր է, քան մյուս ոլորտներում է։ Է, ցածր է, թող ցածր լինի, բայց արտահանելի ոլորտն էլ ունի անսպառ շուկաներ»,- շեշտեց Միքայել Մելքումյանը։

Ըստ նրա, հունվարին արտահանումը կրճատվել է 16,3, փետրվարին՝ 8, 2, մարտին՝ 2, 2 տոկոսով, իսկ ապրիլին աճել է 9,9 տոկոսով։

Ընդհանուր առմամբ, չորս ամիսների կտրվածքով կա արտահանման 4, 1 տոկոս անկում։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս