Բաժիններ՝

«Կառավարությունն իր աշխատանքը կատարել է փայլուն». Նիկոլ Փաշինյան

Այսօր խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփելով 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը, հայտարարեց, որ 2018 թվականը բյուջետային առումով պատմության մեջ աննախադեպ տարի էր, ուստի կասկածում է, որ նման բան որևէ այլ երկրում երբևէ տեղի է ունեցել։

«2018 թվականի ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել նախագահական 1, վարչապետի 5 ընտրություն և երկու փոփոխություն, ԱԺ և Երևանի քաղաքապետի  արտահերթ ընտրություններ,  ի վերջո, տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն։ Այդ տարվա արդյունքում ունենք 5, 2 տնտեսական աճ, այն պարագայում, երբ բյուջեի նախագիծն ընդունած կառավարությունը, բյուջեում դրել է 4,5 տոկոս տնտեսական աճի կանխատեսում։ Կառավարությունը պետական բյուջեն 2018 թվականի արդյունքներով չունի չկատարած որևէ պարտավորություն»,- նշեց վարչապետը։

Ըստ նրա, մակրոտնտեսական կայունությունը պահպանվել է լիարժեք, ուստի կարելի է ասել, որ կառավարությունն իր աշխատանքը կատարել է փայլուն, քանի որ քաղաքական բոլոր ցնցումների համատեքստում ապահովել է երկրի բնականոն կյանքը լիարժեքորեն։

«Այս առումով՝ կներեք, բայց այլ կերպ, քան Կառավարության աշխատանքը փայլուն գնահատել, հնարավոր չէ։ Սա ցույց է տալիս նաև այն միտումները, որոնք ունենք այս տարի, որտեղ առաջին եռամսյակի ընթացքում ունենք 7,1 տոկոս տնտեսական աճ, որն ամենաբարձ ցուցանիշն է ԵԱՏՄ տարածքում։

Ապրիլին ունենք 9,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ։ Պետական բյուջեի եկամտային մասը գերակատարվելու է առնվազն 62 մլլրդ դրամով։ Եթե համարենք, որ կառավարությունը 2018 թվականին առնվազն ճգնաժամային կառավարման ռեժիմում է եղել, ապա այդ խնդիրը լուծվել է բացառիկ հաջողությամբ։ Կասկածում եմ, որ աշխարհում կա որևէ երկիր,  որտեղ տեղի է ունեցել հեղափոխություն և պահպանվել է մակրոտնտեսական կայունությունը, և տնտեսությունն առնվազն ռեցեսիայի տևական փուլ չի մտել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս