«Ռուստամ Բադասյանը «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերսության բաժնետեր է եղել մինչև 2018 թվականի մայիս». ընկերությունը հերքում է

Այսօր ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել այն մասին, թե Արդարադատության նախարար նշանակված տակավին երիտասարդ՝ 28-ամյա Ռուստամ Բադասյանը թեև համեստ ունեցվածքի տեր է, սակայն Ռոբերտ Քոչարյանի փաստաբան, արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանի «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր է:

168.am-ը փորձեց այս տեղեկատվությունը ճշտել «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերությունից։

«Այդ հրապարակման երկու կարճ նախադասության մեջ երեք սխալ և  չստուգված տեղեկություն կա։  Նախ «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերությունն Արամ Օրբելյանինը չէ, ընկերության տնօրենը Սեդրակ Ասատրյանն է։ Ընկերությունում կան մի քանի բաժնետեր՝  Սեդրակ Ասատրյանը, Արամ Օրբելյանը, Նարինե Բեգլարյանը և Ժաննա Սիմոնյանը։  Արդարադատության  նորաշանակ նախարար Ռուստամ Բադասյանը «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերսության բաժնետեր է եղել մինչև  2018 թվականի մայիս։

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալի պաշտոնը ստանձնելուց հետո Բադասյանն այլևս «Կոնցեռն Դիալոգի» բաժնետեր չէ։  «Կոնցեռն Դիալոգը» Հայաստանում, ինչպես նաև միաջազգային  ասպարեզում հայտնի փաստաբանական ընկերություն է, որի հետ  համագործակցել ու համագործակցում են տարբեր գերատեսչություններ և միջազգային իրավաբանական կազմակերպություններ»,- պատասխանեցին մեզ ընկերությունից։

Տեսանյութեր

Լրահոս