Երևանի քաղաքապետարանի ամբողջ անձնակազմը կստանա եռամսյակային պարգևավճարներ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու այսօրվա նիստում հայտարարեց, որ լինելու են եռամսյակային պարգևավճարներ՝ քաղաքապետարանի ամբողջ անձնակազմի համար։
«Պարգևավճարներ կստանան բոլորը, բացի քաղաքապետից։ Հետագայում, մտածում եմ, որ քննարկենք նաև աշխատավարձերի բարձրացման հարցը, բայց առաջնահերթային է այս եռամսյակի համար անձնակազմը, որը բառիս բուն իմաստով՝ գիշեր-ցերեկ աշխատել է, որը շատ մեծ ծավալի աշխատանք է կատարել, քան նախորդ տարի այս ժամանակահատվածում, բնականաբար, իր աշխատանքի, նվիրվածության համար պետք է պարգևատրվի»,- ասաց քաղաքապետը։
Զվարթ Խաչատրյան