Բաժիններ՝

«Եթե դուք ուզում եք՝ փախեք, եթե չեք ուզում, ապա այստեղ որևէ մեկը չի փախնում». Հայկ Մարությանը՝ Անի Խաչատրյանին

«Պարոն քաղաքապետ, օրեր առաջ Հանրային հեռուստաընկերության հաղորդումներից մեկի եթերում, երբ հետաքրքրվեցի, թե ինչու թվով 9 ձնամաքրման մեքենաներ չգնվեցին Կառավարության որոշմամբ, Ձեր խոսնակը հակադարձեց և խորհուրդ տվեց, որ «գուգլեմ» ու կտեսնեմ, որ նման որոշում կա։ «Գուգլելու» որոշման արդյունքը զրո էր։ Խնդրում եմ, Ձեր խոսնակի անձնական օգտագործման «գուգլից» ինձ տրամադրեք Կառավարության որոշումը»,- այսօր Երևանի քաղաքապետարանի ավագանու հերթական նիստի  ժամանակ դիմելով քաղաքապետին՝ ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։

Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ պահանջեց, որպեսզի Անի Խաչատրյանը բացատրի, թե իր բարձրացրած հարցն ի՞նչ առնչություն ունի ավագանու նիստի օրակարգի հետ։

«Կարծում եմ՝ առնչություն չունի, բանականությունն ինձ հուշում է, որ չունի։ Այդ հարցին չեմ պատասխանելու, քանի որ օրակարգի հետ կապ չունի»,- նշեց քաղաքապետը։

Արձագանքելով՝ Անի Խաչատրյանը նշեց, որ քաղաքապետը չի կարող հարց ու պատասխանից փախչել։

«Տիկին Խաչատրյան, խնդրում եմ, կոռեկտության սահմաններում մնացեք, հարց ու պատասխան լինելու է, եթե դուք ուզում եք՝ փախեք, եթե չեք ուզում, ապա այստեղ որևէ մեկը չի փախնում»,- շեշտեց քաղաքապետը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930